loader
«Փաստ». «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի՞ է նախապատրաստվում

«Փաստ». «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի՞ է նախապատրաստվում

Այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ հայտարարություններ են հրապարակում, որ իրենց անհրաժեշտ են սկսնակ իրավաբաններ, կարելի է նաև՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչի համար են իրավաբաններ ընդունում աշխատանքի: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ՔՊ–ն ստեղծում է խորհրդատվական կենտրոն, որը քաղաքացիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն է մատուցելու:

Եթե հաշվի առնենք, որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ նախորդ ընտրություններին որոշ կուսակցություններ պարբերաբար նման խորհրդատվություններ մատուցել են, ինչն, ի դեպ, նույն ՔՊ–ականների կողմից որակվել է որպես ընտրակաշառք, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ևս այդ ճանապարհով է գնում: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նորաթուխ իրավաբաններին վճարվելու է մոտ 100.000 դրամ աշխատավարձ:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավաբանական խորհրդատվական կենտրոնի ձևավորման աշխատանքները համակարգում է մասնագիտությամբ լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով փափագում է դառնալ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս