loader
«Փաստ». Քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով

«Փաստ». Քաղաքապետի միջոցները նվազել են 17 հազար դոլարով

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Սանթրոսյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո: Տարեկան եկամուտները կազմել են 4 միլիոն 659 հազար դրամ, որը նրա՝ քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձն է:

Սանթրոսյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ նրա սեփականությունն են համարվում երեք առանձնատներն ու երկու բնակարանները:

Կինը՝ Նունե Սմբատյանը, հայտարարագրել է 7 միլիոն դրամ, 9 հազար ԱՄՆ դոլար ու 6 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 695 հազար դրամ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս