loader
«Փաստ». Կարապետ Ռուբինյան. «Ձգձգել այնքան, որպեսզի կայացնեն պատվիրված դատավճիռը»

«Փաստ». Կարապետ Ռուբինյան. «Ձգձգել այնքան, որպեսզի կայացնեն պատվիրված դատավճիռը»

Մեր հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

Մեր հասարակությունն անտարբեր է հացադուլների նկատմամբ: Մարդը տասը օր է հացադուլ անում, մեկ ամիս է անում, տասը ամիս է անում, միևնույն է նրա հա­մար: Այս իրավիճակում հացադուլն արդյու­նավե՞տ զենք է:

Համ ասում եք հացադուլի և այլ պատ­ճառներով լարվում է իրավիճակը, համ ասում եք՝ արդյո՞ք արդյունավետ է: Տեսնում եք, չէ՞, որ իրավիճակը լարվում է, մարդիկ նկատում են, որ իշխանությունները դա­տարկ տեղը գնում են քայլերի, որոնք գրգռում են հասարակությանը: Եվ հենց այդ գրգռումն է բերելու հասարակության ակտի­վացմանը: Այդպես չէ՞:

Չգիտեմ: Բայց ես մտածում եմ, որ մեր հասարակությունն այնքան բան է տեսել և լավ էլ կուլ է տվել դրանք:

Դե, ինչ անե՞նք, մի անգամ էլ կարող է կուլ չտալ:

Դուք լավատե՞ս եք:

Համենայն դեպս, լավատես լինեմ, թե վա­տատես լինեմ, եթե համակերպվեմ ներկա իրավիճակի հետ, նշանակում է չլինել երկրի քաղաքացի:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը, դատական պրոցեսի առումով, ո՞ւր կարող է հասցնել:

Դատական պրոցեսի առումով իրենք ունեն ստանդարտ լուծումներ: Ձգձգելով, կամաց֊կամաց քայլեր անելով, սպասելով, որ հեսա-հեսա գործընթացի նկատմամբ հե­տաքրքրությունն ակտիվիստների մոտ կմա­րի, այն բերել֊հասցնել մի հանգրվանի, երբ կկարողանան կայացնել պատվիրված դա­տավճիռը: Ու մարդիկ կգնան և կմտնեն բանտերը:

Իսկ թե դրանից հետո ի՞նչ կլինի, արդեն կորոշեն ըստ իրավիճակի:

Թվում է, թե կարելի է հացադուլավորների պահանջները կատարել և խուսափել այս լարվածությունից: Որովհետև առանձ­նապես մի բան չեն ուզում այդ մարդիկ: Ընդամենն ուզում են, որ իրենց տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ:

Ինչո՞ւ դատարանը չի ընդառաջում նրանց:

Ակնհայտ է, որ բարի կամքի դեպքում կընդառաջեին: Բայց գիտենք, որ իշխանու­թյուններն ապօրինի են, և մարդիկ էլ կառչած են սեփական պաշտոններից: Ցանկա­ցած մարդասիրական քայլ նրանք դի­տում են իրենց համար որպես վերջնագիծ: Խնդիրը հենց այստեղ է: Մտածում են, որ իրենց մարդասիրական քայլը կգնահատվի որպես թուլություն: Եվ դրանից հետո էլ նոր պահանջներ կդրվեն իրենց առաջ: Իսկ այս ամենը կարող է հանգեցնել իրենց փայփա­յած, գուրգուրած աթոռների կորստին:

Իսկ նրանց չի՞ վախեցնում մարդկային կյանքի կորուստը: Ինչպես եղավ Հաց բե­րողի հետ:

Ըստ երևույթին՝ ոչ: Նրանց համար փաս­տորեն մարդկային կյանքն արժեք չունի:

Մյուս կողմից էլ, նկատի ունեցեք, որ Հաց բերողի մահվան կապակցությամբ որևէ մե­կը չպատժվեց: Իրենք էլ մտածում են, որ նման վիճակները կարող են անվերջ շարու­նակվել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս