loader
«Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են

«Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են

Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են:

Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների քննիչները, սակայն բոլորը հավասար աշխատավարձ են ստանում:

Սա առաջացրել է այս տարածքի քննիչների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուրի ծանրաբեռնվածությունը հասնում է ընդհուպ մինչև 40 գործի, այն դեպքում, երբ այլ բաժինների քննիչների գործերի քանակն ուղղակի համադրելի չէ:

Խնդիրը կա նաև մարզային քննչական վարչություններում, սակայն անհամաչափությունն առավել ցայտուն է հենց Երևանում: Այսպիսի անհավասարությունը, մեր աղբյուրների պնդմամբ, հնարավոր է հանգեցնի վիճակի, երբ զգալի քանակով քննիչներ կարող են միանգամից աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի այս համակարգում:  

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս