loader
«Փաստ». Կոմպրոմատային պայքարը սուր ձևեր է ընդունել

«Փաստ». Կոմպրոմատային պայքարը սուր ձևեր է ընդունել

Կոմպրոմատային պայքարը, որը վերջին շրջանում բավական սուր ձևեր է ընդունել, աստիճանաբար ավելի լայն թիրախներ է ընդգրկում: Դրա արտացոլումից թերևս ամենահնչեղը Նիկոլ Փաշինյանի՝ Վատիկանի դրոշի մասին ակնարկն էր՝ ուղղված Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժին:

Այսքանով, սակայն, ամեն ինչ դժվար թե սահմանափակվի, քանի որ «Փաստ» թերթի արժանահավատ աղբյուրների պնդմամբ, համապատասխան կառույցները սկսել են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նախընտրական արշավի ընթացքում (և ոչ միայն այդ ժամանակ) քաղաքական որոշ ուժերի ֆինանսավորման աղբյուրներն ու գումարների ծագումնաբանությունը:

Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, ստուգման առարկա է դարձել այն տեղեկատվությունը, թե «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծախսերին մասնակից են եղել որոշ օլիգարխներ՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ Ռուսաստանի մեր հայրենակիցներից:

Շրջանառվում են Գագիկ Խաչատրյանի, Սամվել Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի և այլոց անունները: Սակայն բացահայտելու գործում որոշակի դժվարություններ կան այն առումով, որ այդ օժանդակությունն իրականացվել է միջնորդավորված եղանակով:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս