loader
«Փաստ». Կոռնիձորի Արn. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով»

«Փաստ». Կոռնիձորի Արn. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով»

«Փաստ»-ի զրուցակիցն է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

- Մեկնարկել է ձմեռային զորակոչը և «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնեն շուրջ 120 զորակոչիկներ: Վերացվել է տնից առն­վազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապա­հության ապահովման նպատակով: Այս նո­րարարությունների ռիսկը որքա՞ն է...

֊ Ողջունում եմ, որ զորակոչը կայանում է, բանակի շարքերը համալրվում են, ծառա­յածները կվերադառնան ընտանիք, բայց 3 տարվա անձնուրաց համաձայնությունը չեմ կարողանում ընկալել: Հայ զինվորը, հայ տեսակը կարող է ինքնակամ տրվել կամա­վորական շարժմանը, բայց սա իրականու­թյունից դուրս է: Համենայնդեպս եղան մար­դիկ, որոնք այս կամ այն հանգամանքներից ելնելով հայտարարեցին, թե միանում են ծրագրին: Ժամանակի ընթացքում կերևա՝ 3 տարվա զինծառայության օրենքը կբողո­քարկվի, թե սիրով կընդունվի:

- Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքա­հայրն էր: Համացանցում և լրատվամիջոց­ների փոխանցմամբ՝ հասարակությունը ամենատարբեր ձևով պիտակեց նախարա­րին, ընդհուպ բանակի թուլացման մեխա­նիզմ և կրոնական հնազանդություն, Դուք ինչպե՞ս ընկալեցիք կատարվածը:

֊ Ձեր հարցին կպատասխանեմ երկու բա­ռով: Միգուցե Վեհափառը տեղում չէր, որ­տեղ ի վերուստ տրված կոչով հանդես եկավ ՊՆ նախարարը: Առանց մեկնաբանությունների:

Որպես նախարար նա պարտավոր է զին­վորին ոգեղեն սննդով ապահովել, որը ժա­մանակին անում էին Պարգև Սրբազանը և Տեր Գրիգոր քահանան՝ պատերազմի տա­րիներին: Լավ հրամանատարը առաքելու­թյուն է ստանձնում այն ժամանակ, երբ դաշ­տը բացակայում է և ամայի է: Ես միշտ, երբ դա արել եմ, ասել եմ՝ «ինչպես ինձ ի վե­րուստ տրված օրենքով օրհնում եմ այս երևույթը»: Այս տեսանկյունից նորմալ եմ նա­յում, բայց նորմալ չեմ նայում, որ հոգևորա­կանի համազգեստ էր կրում, ավելի լավ է իր համազգեստը կրեր:

- Օլիգարխների երեխաները նոր օրենքով շարունակում են պաշտպանվա՞ծ մնալ, թե...

֊ Նախ ասեմ, որ բանակը պետք է համալ­րել օլիգարխների, փողատերերի, պաշտո­նյաների երեխաներով, նոր վերջում սոված, ոտաբոբիկ, աղքատ ընտանիքի երեխանե­րով, որոնք կազմում են Հայոց բանակի ճնշող մեծամասնությունը: Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ցիտել, որ 3 տարի ծառայու­թյունը բոլորի համար հավասար և համա­հունչ, պետության սահմանների պաշտպա­նության և ժողովրդի անվտանգության հա­մար կանգուն ծառայություն է դիտվում:

Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտա­նիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք:

Օլիգարխների երեխաները միշտ էլ պաշտպանված են:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս