loader
«Փաստ». ՔՊ-ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի

«Փաստ». ՔՊ-ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի

Մայիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Սուրեն Պապիկյանը հայտարարագրել է մեկ հողամաս ու «NISSAN TEANA 2.3» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 12 միլիոն 726 հազար դրամ:

Դրամական միջոցները մայիսի 11–ի դրությամբ կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ ու 1400 ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 801 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար է:

Սուրեն Պապիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մասնագիտությամբ պատմաբան է: 2009–2011 թթ. գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը: 2010– 2016 թթ. իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թ.՝ «Քվանտ» վարժարանում: 2012–2016 թթ. սովորել  է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս