loader
«Փաստ». Լարսի հոգսը չի թեթևանում

«Փաստ». Լարսի հոգսը չի թեթևանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ Փոթիում վարձակալած լաստանավն ընկերությունը շարունակում է ոչ միայն շահագործել, այլև ավելացնել տեղափոխվող բեռների ուղղություններն ու քանակը:

«Հիմա արդեն Բելոռուսի Հանրապետությունից ենք սկսել ապրանքներ ստանալ, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի Ղազախստանի հետ ամրապնդենք մեր կապերը»,- ասաց Վ. Ալոյանը:

Խոսելով այն մասին, որ երկաթուղու աշխատանքն այնուամենայնիվ չի թեթևացնում Լարսով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրման հոսքը, Վ.Ալոյանն ասաց, որ Լարսով արտահանվող կամ ներկրվող ապրանքների խմբաքանակները մեծ չեն, ուստի այն, ինչ ներկայում Լարսով է տեղափոխվում դեպի ԱՊՀ և այլ երկրներ, շուտ փչացող կամ փոքր խմբաքանակներով ապրանքներ են, որոնց փոխադրումը երկաթուղիով չի իրականացվում: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս