loader
«Փաստ». Մանվել Սարգսյան. «Մեր երկրում նենգափոխվում է պաշտոնյաների դերակատարությունը»

«Փաստ». Մանվել Սարգսյան. «Մեր երկրում նենգափոխվում է պաշտոնյաների դերակատարությունը»

Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Պարոն Սարգսյան, Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարեց ՀՀ նախագահի իր թեկնածուի մասին: Նա Մեծ Բրիտանիայում մեր երկրի դեսպան Արմեն Սարգսյանն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրությունը, որպես լեզուներ իմա­ցող, արտասահմանում ճանաչում ու կա­պեր ունեցող մարդու: Դրանք նախագահի հենց ա՞յն հատկանիշներն էին, որ հարկա­վոր էին մեր երկրին:

Դե, Հանրապետական կուսակցությունն ուրիշ ինչ պետք է առաջարկեր: Սերժ Սարգ­սյանը, ի վերջո, պարզ ասաց, թե ինչպիսի նախագահ է ցանկանում տեսնել: Այսինքն՝ ուզում է տեսնել այս երկրից կտրված, քաղա­քական խնդիրներով չզբաղվող, ներկայացուցչական գործառույթներ ունեցող մարդու:

Մեր Երկրի պրոբլեմները լուծելու համար հենց նմա՞ն նախագահ է անհրաժեշտ:

Իհարկե, ոչ: Նման թեկնածուն Հանրապե­տական կուսակցության համար է: Սերժ Սարգսյանի համար է: Մեր երկրին անհրաժեշտ էր մարդ, ով այս երկրից բան է հասկանում, այս երկրի խնդիրներն է գիտակցում և կարող է իր լիազորությունների շրջանակներում ինչ-որ բան անել դրանք լուծելու ուղղությամբ:

Բայց Սերժ Սարգսյանը պարզ ասել է, որ այդ պաշտոնում նստած մարդը պետք է ընդամենը ներկայացնի: Սակայն որտե՞ղ ներկայացնի կամ ի՞նչը ներկայացնի... Բայց ասել է՝ կապեր ունենա կամ գնա այնտեղ դրսերում, ինչպես ներսում Հանրա­պետական կուսակցությունն է անում, ասի, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և այլն, և այլն: Դե, այս մարդն էլ, այդ երկու բառը սերտելով, կգնա աշխարհով մեկ և դա կասի:

Ավելացրած՝ տարբեր ֆինանսական շրջա­նակներում հազար ու մի կապ ունի, բիզնես­ների է տիրապետում, կարող է այդ կարգի հարցեր լուծել: Կամ, ասենք, օրինականաց­նի ֆինանսական ինչ-ինչ խնդիրներ:

Իսկ մեր երկրին դա օգուտ չի՞ կարող տալ, եթե թեկուզ կարողանա ֆինանսական խնդիրներ լուծել:

Երկրի ֆինանսական խնդիրներն այլ ձև­ով են լուծում: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ երբ եկավ, տնտեսական համակարգի կառավա­րումը հանձնեցին նրան ու նրա մասին էլ սկսեցին խոսել, թե ինչե՞ր պետք է անի: Նա էլ ասաց, թե ինչ խնդիրներ կան մեր երկրում: Ասաց, որ ամեն ինչ ստվերում է, պետք է ստվերը վերացնենք, որ երկիրը երկիր դառ­նա: Որ կոռուպցիա կա, որի դեմ պետք է պայքարենք: Եվ այլն, և այլն:

Բայց այս ամենը ընդամենը խնդիրների ձևակերպումներ էին: Քանզի ժամանակ ան­ցավ, և տեսանք, որ ստվերները սրբության սրբոց են, և ոչ ոք դրանց ձեռք չի տալիս: Հիմա այս պարագայում նախագահն ինչ պետք է անի: Պետք է գնա ու աշխարհում հայտարարի, որ մեր երկրում ստվեր չկա՞, կոռուպցիա չկա, ամեն ինչ լավ է... Հենց հարցն էլ այդ է, էլի, ի՞նչը պետք է ներկայացնի:

Կամ վարչապետն ասում է՝ այսպիսին է երկրի վիճակը, երկիրը երկիր չի դառնա, մինչև բացասական երևույթները չվերացնենք, նախագահն էլ այդ դեպքում ի՞նչը պետք է գնա ու ներկայացնի: Ի վերջո, եր­կիրն է ներկայացնելու, չէ՞:

Այնպես որ, ուզած-չուզած այս ամենին անլուրջ ես վերաբերվում: Մինչդեռ Սահմանադրության մեջ հստակ գրված է նախագահի գործառույթները, գրված է, թե ինչն ինչպես պետք է լիներ: Նա­խագահը պետք է ներկայացներ ծրագիր և նշեր, թե որոնք են իր համար երկրի առաջ ծառացած խնդիրները և ինչպե՞ս է դրանց լուծումը տեսնում իր լիազորությունների շրջանակներում:

Բայց նման «զրույցներ» այս երկրում տե­ղի չեն ունենում, բացարձակապես գոյու­թյուն չունեն: Արդյունքում նենգափոխվում է նաև պաշ­տոնյաների դերակատարությունը՝ լեգալիզացնելով այն իրավիճակը, որն առկա է երկ­րում: Ասվում է, որ հենց սա է պետությունը և սա է պետության բարոյականությունը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս