loader
«Փաստ». Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է»

«Փաստ». Մի բարձրաստիճան պաշտոնյա թունդ «քաշվել է»

Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց ապրիլի 1–ից հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:

Երբ ամիսներ առաջ շուխուրն ընկավ աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու մասին, մեր շատ բարձր պաշտոն ունեցող այրերից մեկը արագ գործի անցավ:

«Փաստի» տեղեկություններով, նա Բարգրատաշենի մաքսակետի մոտ, ավելի ճիշտ՝ Սադախլոյի մոտ, որը Վրաստանի տարածքում է, մի ճոխ հիմնարկություն «բացեց»: Կառուցում է մի շինություն, որը շուտով կավարտվի: Այդտեղ նրա հիմնած ծառայությունը պետք է աջ ղեկով ավտոմեքենաները վերափոխի և դարձնի ձախ ղեկով: Եթե Հայաստանում դրա համար պահանջվում է 600–800 դոլար, ապա բարձրաստիճան պաշտոնյան Սադախլոյում շատ գայթակղիչ գին է դնում:

Այնտեղ ղեկը փոխելու համար կպահանջվի ընդամենը 250–300 դոլար: Պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Բոլորը, մինչև Հայաստան մտնելը, ղեկերը փոխած կմտնեն երկիր:

Բայց բարձրաստիճան մեր պաշտոնյան «թունդ քաշվել» է:

Բանն այն է, որ Վրաստանի կառավարությունը օրերս որոշում է կայացրել իր տարածքում արգելել աջ ղեկը ձախով փոխարինելու բոլոր ծառայությունների գործունեությունը:

Իսկ մեր պաշտոնյայի «սերվիսը» Վրաստանի տարածքում է:

Միշտ չէ, որ շուստրիությունը օգուտ է բերում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս