loader
«Փաստ». Նաիրա Զոհրաբյան. «Այսօր մենք, ցավոք սրտի, ունենք կատարյալ ձախողում բոլոր ոլորտներում»

«Փաստ». Նաիրա Զոհրաբյան. «Այսօր մենք, ցավոք սրտի, ունենք կատարյալ ձախողում բոլոր ոլորտներում»

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նկատեց, սակայն, որ Աժ ընտրությունների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից նախընտրա­կան փուլում ժողովրդին տված խոստումը, թե թոշակներն ու աշխատավարձերը բարձ­րանալու են, փաստորեն չի համապատաս­խանում իրականությանը:

Հարցին. թե արդյոք չի՞ կարծում, որ 2018- ի բյուջեն ավելի շատ անցումային կառավա­րության ներկայացրած բյուջե է, քանի որ հաջորդ տարվա ապրիլին բավականին լուրջ քաղաքական փոփոխություններ են սպասվում, պատգամավորը պատասխա­նեց, որ նման հարցերով պետք է դիմել իշ­խող Հանրապետական կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովին, քանի որ իրեն ամենևին էլ չի հևոաքրքրուփթե ներկայացված բյուջեն անցումային է, թե ժամանակավոր կառավարության կողմից է ներկայացված:

«Ինձ չի հետաքրքրում անցումային է, հա­վերժ է, թե՝ մշտական: Ժողովուրդը որ քաղա­քական ուժին որ այս կամ այն կերպ տվել է մեծամասնություն ունենալու քվե, թող իրենք էլ խոսեն կառավարության կյանքի տևողու­թյան մասին: Եվ բոլոր նման հարցերը խնդրում եմ ուղղել իրենց»,- ասաց պատգա­մավորը:

Նրա կարծիքով, կառավարությունը կարող էր նույնիսկ մի քանի ամսում իրավիճակ փո­խել և դրա համար ընդամենն անհրաժեշտ էր մի քանի թիրախային քայլ կատարել, ինչի մասին բազմիցս խոսել է «Ծառուկյան» դա­շինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Էլ չեմ խոսում այն 15 դրույթների մասին, որոնք կարող էին կառավարության առաջին 15 քայլերը լինել երկրի տնտեսությունն ան­դունդից հանելու և ճիշտ ուղու վրա դնելու համար: Եվ դրա համար ոչ ամիսներ, ոչ էլ տարիներ էին պետք, այլ ընդամենը հարկա­վոր էր քաղաքական կամք և առավելագույնը՝ մեկ-երկու ամիսը բավարար էր գոնե տնտե­սության զարգացումը ճիշտ ուղու վրա դնելու համար»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ Ն. Զոհրաբյանը տե­սակետ էր հայտնել, թե՝ «կապրենք, կտես­նենք, թե նա կունենա այնքան քաղաքական կամք և խիզախություն, կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը»:

Եվ հիմա, երբ այդ նշանակումից անցել է բավականին ժամանակ, երեկվա ելույթում Աժ պատգամավորն արձանագրեց, որ Կա­րեն Կարապետյանի կառավարությունը չու­նեցավ այդ քաղաքական կամքը:
«Եվ դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց իր խոսքը Ն. Զոհրաբյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս