loader
«Փաստ». Ռուբեն Հախվերդյան. Մենակ Սերժով չի. Սերժին կտանեն, մերժին կբերեն

«Փաստ». Ռուբեն Հախվերդյան. Մենակ Սերժով չի. Սերժին կտանեն, մերժին կբերեն

Հանրապետության հրապարակում էր նաև սիրված ու ճանաչված երգիչ–երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով պատասխանելով «Փաստ»–ի՝ ինչ ակնկալիքով է այսօր եկել հրապարակ հարցին պատասխանեց. «Իմ կարծիքով նախ պետք է կառավարությունն ամբողջովին հրաժարական տա: Մենակ Սերժով չի, ես անցյալ անգամ էլ հրապարակում ասեցի: Սերժին կտանեն, մերժին կբերեն, մերժին կհանեն՝ մյուսին կբերեն: Կարեն Կարապետյանն էլ, Սերժիկն էլ, այստեղ ուղարկված ռուսական էմիսարներ են: Ես նաև չեմ բացառում, որ պայմանավորվածություն լինի, որ Սերժը գնա, Կարենը գա նրա տեղը: Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլին են խաղացնում, որի մասին ինքն անգամ տեղյակ չի: Չնայած ինքը ազնիվ տղա է, բայց…»,- ասաց Ռ. Հախվերդյանը:

Նրա կարծիքով պետք է կյանքի կոչվեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բոլոր 4 կետերն ամբողջությամբ, հակառակ դեպքում բունտ կլինի: «Ես ճիշտն ասած տեռորի կողմնակից եմ: Աբրահամ Լինքոլնին էլ խփեցին, բայց ես կարծում եմ, որ հարցը դրան չի հասնի»,– ասաց Ռ. Հախվերդյանը:

Հարցին, որ եթե Ռ. Հախվերդյանը տեռորի կողմնակից է, ուրեմն «տեռորի» կարող էր դիմել նաև իշխանությունը, և ընդհանրապես իր կարծիքով, արդյոք քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները հեշտությամբ կզիջե՞ն իրենց դիրքերը, նա պատասխանեց: «Իշխանությունը չէր կարող ուժի դիմել: Այս ուսանողությանը դեմ գնալ հնարավոր չէ: Հիմա էլ նման քայլի չեն դիմի: Ինչ վերաբերվում է դիրքերը զիջելուն, ապա հեշտ չի գնա և անհանգիստ շարժումներ կանի: Հետո կլինի այնպես, ինչպես «Չարի վերջը» առակում»,- համոզված է հայտնի երգահանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս