loader
«Փաստ». Սերժ Սարգսյանը հորդորում է համախմբվել Քոչարյանի շուրջ

«Փաստ». Սերժ Սարգսյանը հորդորում է համախմբվել Քոչարյանի շուրջ

Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հանդես եկան անձնական երաշխավորությամբ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, պատահական չէ: Պատահական չէ նաև ՀՀԿ այդ օրերի հայտարարությունը, ինչպես նաև առանձին ՀՀԿ–ականների թեթև հայտարարությունները Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին: Հասկանալի է, որ նման որոշումները «օդից» չեն ծնվում, ավելին՝ բնականաբար, չէին կարող ընդունվել առանց ՀՀԿ ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի իմացության:

Ու թեև «ձեռքի հետ» անհամաձայնություններ էլ են հնչեցվում, մասնավորաբար՝ սահմանադրական բարեփոխումների՝ քոչարյանական գնահատականի հետ կապված, այդուամենայնիվ, կարծես թե ուրվագծվում է ՀՀԿ–Քոչարյան համագործակցությունը: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, այս օրերին բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրավիրում է իր հավատարիմ անձանց և ՀՀԿ–ում լուրջ դերակատարություն ունեցող գործիչներին և հորդորում հավաքվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Արդյունքում վերջին օրերին ՀՀԿ–ի առանցքային շրջանակները ակտիվ կապի մեջ են քոչարյանամերձ գործիչների հետ՝ հավանաբար հետագա համագործակցության ֆորմատները, ինչպես նաև իշխանության վերադառնալու հեռանկարները քննարկելու նպատակով...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս