loader
«Փաստ». Սերժ Սարգսյանին տեսել են Մոսկվայում

«Փաստ». Սերժ Սարգսյանին տեսել են Մոսկվայում

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է։ «Փաստ» օրաթերթի աղբյուրը նրան երեկ տե­սել է Մոսկվայի հայկական եկեղեցում։ Սերժ Սարգսյանը մտել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի և քիչ անց դուրս եկել ու «սուսուփուս» հեռացել։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ, Սարգսյանը ոչ մեկի հետ չի շփվել, ոչ մեկի հետ չի զրուցել։ Սա՝ գոնե առերևույթ։ Իսկ թե ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը մեկնել Մոսկվա, մի­այն ենթադրել կարելի է։ Առայժմ հայտնի չեն նաև նրա մոսկովյան հանդիպումների մասին, թեպետ դրանք կռահելը ևս առանձնապես դժվար չէ։

Հավանական է, որ նա Մոսկվա է մեկնել ՀՀԿ-ականներին Մանվել Գրիգորյանի հետ կապված ցուցումներ տա­լուց հետո։

Ամբողջական՝ թերթի օրվա համարու

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս