loader
«Փաստ». Վագգեն Սիսլյան. «Ադրբեջանի հույսը տեխնիկան է, մերը՝ զինվորի քաջությունը»

«Փաստ». Վագգեն Սիսլյան. «Ադրբեջանի հույսը տեխնիկան է, մերը՝ զինվորի քաջությունը»

2016-2017 թվականներին զենքի ներմուծ­ման առումով Հայաստանը զբաղեցնում է 54-րդ տեղը: Այս մասին է վկայում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազո­տությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զե­կույցը, որտեղ տեղեկատվություն կա նաև Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մասին: Ըստ զեկույցի՝ վերջին երկու տարում Հայաստանը գնել է 124 միլիոն դոլարի սպառա­զինություն: Իսկ Ադրբեջանն այդ զեկույցում 27-րդ տեղում է՝ երկու տարվա ընթացքում 551 միլիոն դոլարի զենք է գնել:

ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մարտիկ, «Վան» գոր­ծողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, «Փաստ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հե­տազոտությունների ինստիտուտի» նոր զե­կույցին, նախ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ է զինվում:

«Շատ է զինվում, քանի որ իր զինվորի որակը շատ ավելի ցածր է, քան հայ զինվորինը: Սա միանշանակ է: Եթե վերցնենք իրենց տարածությունը, զինվորների քանա­կը, պարզ է, որ ավելին պետք է վերցնեն: Հե­տո այնտեղ ավելի շատ մեկ մարդու իշխա­նություն է, դրա համար իրենց խելքն ինչպես պահանջում է, այնպես էլ անում են: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, միշտ հայ­տարարություններ է անում: Անգամ լկտիա­բար հայտարարում է, որ մինչև Երևան է հասնելու: Կարծում եմ, որ մեր իշխանու­թյուններն առհասարակ պետք է մի քիչ ավելի համարձակ լինեն: Իմանալով պատմու­թյունը հստակ ու առանց վարանելու պետք է մեր իսկական քարտեզը՝ պատմական հայ­րենիքի քարտեզը ներկայացնեն ու ասեն, որ այլևս հերիք է ստերի վրա հիմնվել: Մեր ամաչկոտ քաղաքականության պատճառով մենք արդեն շատ բան ենք կորցրել»,- ասաց Վազգեն Սիսլյանը:

Նրա խոսքով՝ պետք է վստահել ժողովրդին և հստակ որոշումների գնալ: Վազգեն Սիսլյանի խոսքով՝ թե ինչու ենք հայտնվել 54-րդ տեղում, հարցի երկրորդ կողմն է: «Ինչու են մեր իշխանություններն, այդքան հարկեր ստանալով, զենքի հետ կապված այդքան խնայում: Անշուշտ, ես կուզեի մեր բանակն ավելի կատարելագործված տեսնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ միջազ­գային, խաղաղապահ և նման այլ կազմա­կերպությունների հեքիաթներին, պատմու­թյուններին, ինչպես նաև՝ ստատիստիկային պետք չէ այդպես հավատալ: Ընդհանրապես, երբ պետությունները զենք են գնում, հիմնական ու իրական գումարը ցույց չեն տալիս: Սրանք ֆիկտիվ գումարներ են: Հետո, այո, Ադրբեջանը միշտ մեծ քանակությամբ զենք է գնում: Դա գաղտնիք չէ: Այդ երկրի նախա­գահը միշտ զինում է՝ լավ իմանալով, որ իր զինվորն այդքան համոզված ու պատրաստ­ված չէ: Այդ պատճառով էլ ավելի շատ հույսը դնում է տեխնիկայի ու զենքի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս