loader
«Փաստ». Վարչապետի խորհրդականի ոււնեցվածքը

«Փաստ». Վարչապետի խորհրդականի ոււնեցվածքը

ՀՀ վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի խորհրդականը երկու շարժական գույք է հայտարարագրել՝ «SCION XA 1.4», «VAZ 21063» մակնիշի ավտոմեքենաներ:

Հայկակ Արշամյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 500 000 ՀՀ դրամ և 13 000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 4 047 395 ՀՀ դրամ՝ գոյացած աշխատավարձից: Նշենք, որ Հայկակ Արշամյանը վարչապետի խորհրդականի պաշտոնին է նշանակվել հուլիսի 2-ին:

Մինչ այդ նա աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ում, եղել է հաղորդակցության և ջատագովության համակարգողը: Աշխատել է նաև «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում:

2010-2014թթ. Երևանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավարն է եղել: Իսկ 2004-2010թթ. աշխատել է «Դեպի Հայք» հիմնադրամում՝ զբաղեցնելով փոխտնօրենի պաշտոնը:

2008- 2009թթ. եղել է «Հայ կամավորների միություն» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը: Ավելի վաղ՝ 1999-2004թթ. աշխատել է ՀՀ ԿԳ և ԱԳ նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս