loader
«Փաստ». Վարուժան Հոկտանյան. «Այս ամենից 37 թվականի հոտ է գալիս»

«Փաստ». Վարուժան Հոկտանյան. «Այս ամենից 37 թվականի հոտ է գալիս»

Այսօր ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտ­պանության նախարարի մամուլի խոս­նակ Արծրուն Հովհաննիսյանը գրա­ռում էր կատարել այն մասին, որ ՀՀ ՊՆ ռազ­մական ոստիկանությունում ստացված օպե­րատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապի­տան Պ.Մ.-ն գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ներկա պաշտոնին նշանակ­վելու համար որպես միջնորդ N զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մ.-ին տվել է երեք հազար ԱՄՆ դոլար գումար կա­շառք՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնա­տար անձին փոխանցելու համար, որից հետո իրեն նշանակել են վերոնշյալ պաշտոնին:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի համար սակայն, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «...ստացված օպերա­տիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՊՆ N զինվորական կոմիսարի տեղակալ, կապի­տան Պ.Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ...» ձևակերպումը, քանի որ դրանից պարզ չի դառնում, թե իրականում հաղորդում տված Պ.Մ.-ն իր կամքով է հաղորդում տվել կաշառք տալու մասին, թե՞ զինվորական ոս­տիկանության կողմից ներկայացված ապա­ցույցների ճնշման տակ է նման քայլի դիմել: «Եթե նրան ստիպել են հաղորդում տալ, ապա պարզ է, որ այս ամենից 37 թվականի հոտ է գալիս, իսկ եթե կամավոր հաղորդում տալը եղել է կապիտանի ցանկությունը, ապա այստեղ նույնպես հարց է ծագում, թե ինչո՞ւ է նա նման հաղորդում տալիս դեպքից ամիսներ անց: Ստացվում է, որ դեպքից 6 ամիս հետո ինքը հանկարծ հիշել է, որ կա­շառք է տվել: Դա նույնպես տարօրինակ է»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց, որ սովետական տարիներից եղել են դեպքեր, երբ կաշառք տալուց, աշխատանքի ընդուն­վելուց հետո, տված գումարը դեռ «հետ չբե­րած» տվյալ անձին հանել են աշխատանքից, որից հետո, աշխատանքից զրկվածը որո­շել է կաշառք տալու մասին հաղորդում տալ: «Խորհրդային տարիներին, եղել են դեպ­քեր, որ նման մարդիկ ընդհուպ մինչև Լենինի դամբարան են դիմել: Եվ չի բացառվում, որ ՊՆ կապիտանին աշխատանքից ազա­տել են և այդ պատճառով է նա հիմա որոշել կաշառք տալու մասին հաղորդում տալ: Այ­սինքն, դա արդեն 37 թիվ չի և այստեղ ար­դեն ամենայն հավանականությամբ այլ շարժառիթներ կարող են լինել, որոնք նույն­պես պետք է ուսումնասիրել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Անդրադառնալով հարցին, թե դեպքը կա­րելի է ազդարարություն համարել, նա նշեց, որ եթե հայտարարությունում կա «օպերա­տիվ տեղեկություններ իրացնելիս» արտա­հայտությունը, ապա ազդարարության մա­սին խոսելն այս դեպքում հնարավոր չէ: «Նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշա­նակում այդ արտահայտությունը, բայց ամեն դեպքում ասվածից կարելի է ենթադրել, որ կապիտանի դեպքում ստալինյան ձեռագ­րով են առաջնորդվել: Եվ եթե այդպես է, ապա դա ազդարարություն չի: Սա նաև լավ օրինակ է հասկանալու, թե «գործ տալը» ին­չով է տարբերվում ազդարարությունից: Այսինքն, ստալինյան մեթոդը՝ գործ տալն է, իսկ կամավոր հաղորդում ներկայացնելը՝ ազդարարություն: Չի բացառվում, որ ցանկու­թյուն է եղել այդ գնդապետից ազատվել և այդ պատճառով էլ գործ են սարքել, իսկ եթե կապիտանն իր կամքով է հաղորդում տվել, ապա կրկնում եմ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այդքան ուշ որոշել այդ մասին հայ­տարարել»,- ասաց Վ. Հոկտանյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս