loader
«Փաստ». Վարուժան Հոկտանյան. Սա նախազգուշա­ցում է, որ ԱՄՆ-ն գոհ չէ իրավիճակից

«Փաստ». Վարուժան Հոկտանյան. Սա նախազգուշա­ցում է, որ ԱՄՆ-ն գոհ չէ իրավիճակից


Խնդիրը պետք է «վերևներում» լուծվի
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր հարցազրույցում խոսել էր այն հիմնական խոչընդոտի մասին, որը Հայաստանի ամե­նամեծ մարտահրավերն է: Ըստ դեսպանի՝ երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ իրենց հնարավո­րություններն ու լծակներն իրենց շահերին են ծառայեցնում՝ անարդար միջավայր է ստեղծվում. «Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևո­րումն ու իշխանության այս տեսակ չարաշա­հումը շարունակում են մնալ ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը երկիրը առևտրի և ներդրումների համար գրավիչ դարձնելու»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրա­կության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նույն­պես օրեր անց իր գնահատականն էր տվել: Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բա­րեկամների» կազմակերպած հանդիպմանը նա նշել էր, որ ՀՀ-ի կայուն տնտեսական զարգացման համար խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչի հե­տևանքով երիտասարդ և տաղանդավոր մարդիկ հեռանում են երկրից: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ դեսպան­ների մեսիջները պարզ են:

«Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանն այս անգամ ավելի էր կոնկրետացրել իր խոսքը՝ ըստ էու­թյան, ասելով, որ կոռուպցիան «վերևից» է գալիս: Նա չէր նկարագրում այն, ինչը բնո­րոշ է կոռուպցիայի ցածր մակարդակ ունե­ցող երկրներին, երբ «վերևները» մաքուր են, բայց հնարավոր է՝ միջին օղակներում ինչ-որ կոռումպացված պաշտոնյաներ լինեն: Մենք, փաստորեն, զգուշացում ունենք, ըստ որի կա կոռուպցիա, որն առավել վտանգա­վոր է: Դա այն է, երբ կան որոշակի խմբեր, որոնք բիզնես շահեր ունեն: Իսկ որպեսզի բիզնես շահերը չտուժեն, և իրենք մնան մո­նոպոլ վիճակում, խանգարում են թե տեղի, թե արտասահմանյան ներդրողներին: Հիմ­նական մեսիջն այն է, որ խնդիրը պետք է «վերևներում» լուծվի: Ուրիշ խնդիր է, թե որ­քանով է հնարավոր, որ «վերևներն» իրենք իրենց դեմ պայքարեն, ինչպես եղավ, օրի­նակ, Սինգապուրում: Ասել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ճիշտ չէ, բայց այն քիչ հանդի­պող երևույթ է: Իսկ ավելի տարածված ու ճիշտ օրինակը նորմալ ընտրությունների մի­ջոցով վերնախավերի փոփոխությունն է, ին­չի հնարավորությունը ՀՀ-ում ես առայժմ չեմ տեսնում»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց Վ.Հոկտանյանը:

Իսկ թե ԱՄՆ դեսպանն ինչու ավելի կոնկրե­տացրեց իր խոսքը, մեր զրուցակիցը նկա­տեց. «Ի վերջո, նրանք շփվում են տեղական ու արտասահմանցի պոտենցիալ ներդրողնե­րի և գործարարների հետ: Երբ Պետդեպից
բարձրաստիճան պաշտոնյաներ են գալիս, նրանք նույնպես շփվում են գործարարների հետ: Փակ հանդիպումների ժամանակ, բնա­կանաբար, գործարարներն ավելի ան­կեղծ են ներկայացնում իրավիճակը: Իսկ երբ դա համընկնում է այլ ուսումնասիրություննե­րի և արդյունքների հետ, ստիպում է դեսպա­նին նման հայտարարությամբ հանդես գալ»:

Գաղտնիք չէ, որ թե՜ ԱՄՆ-ն և թե միջազգա­յին մի շարք կառույցներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությանը ֆինանսական օժանդակություն են հատկաց­նում: Նշված դիտարկմանն ու հարցին, թե այս հայտարարություններին կհետևե՜ն պատժիչ քայլեր, որոնք կենթադրեն օժան­դակության որոշակի նվազեցում, Վ. Հոկտանյանը պատասխանեց. «Սա նախազգուշա­ցում է, որ ԱՄՆ-ն գոհ չէ իրավիճակից: Ադյուհանդերձ, բացի կոռուպցիայի մակարդակից, նման պատժամիջոցները շատ ավելի մեծ գործոններ են ենթադրում: Այս դեպքում մի­ակ բանը, որը կլինի, այն է, որ դժվար թե մե­ծացնեն այդ օժանդակությունը: Առավել ևս երբ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ սկսում է կոռուպցիայի դեմ պայքարի 4-րդ ռազմավարության մշակման աշխատանքնե­րը: Այս համատեքստում թե պարոն Միլսի, թե Պ. Սվիտալսկու մեսիջները հնարավոր է, որ առնչվեն հենց այդ 4-րդ ռազմավարությանը: Մասնավորապես՝ թե հատկապես ին­չի վրա պետք է ուշադրություն դարձվի: Ի վերջո, կա այն մտայնությունը, որ մոնոպոլիզմը, բիզնեսի և քաղաքականության սեր­տաճումը այն հիմնարար և արմատական պատճառներն են, որոնք ՀՀ-ում բերում են համակարգային կոռուպցիայի: Իհարկե, մի­այն այս հանգամանքները չեն, կա նաև դա­տական համակարգի անկախության բացա­կայության պատճառը, կան նաև այլ գործոն­ներ: Եթե մենք իսկապես ուզում ենք կոռուպ­ցիան իջեցնել այնպիսի մակարդակի, որ այն այլևս համակարգային ու վտանգավոր չլինի ազգային անվտանգության համար, պետք է տնտեսական մոդելը փոխվի: Սպասել, որ նման տնտեսական մոդելով կոռուպցիան կնվազի, հնարավոր չէ: Բայց մի կարևոր բան կա' բացակայում է այդպիսի բարեփո­խումներ անելու քաղաքական կամքը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս