loader
«Փաստ». Վիգեն Սարգսյանի տեղափոխման մասին լուրերը սուտ են՝ ասել է Սերժ Սարգսյանը

«Փաստ». Վիգեն Սարգսյանի տեղափոխման մասին լուրերը սուտ են՝ ասել է Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս պաշտպանության նախարա­րության վարչական համալիրում կայացավ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նա­խագծի քննարկումը:

Քննարկումից հետո զինվորական ղեկավարությունը նստել է հացի: Սերժ Սարգսյանը մասնակցել է ճաշին: «Փաստի» աղբյուրի հավաստմամբ՝ նախագահի հա­րևանությամբ նստած են եղել Վիգեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Ամբողջ այդ ընթացքում Սարգսյանը զրուցել է Վիգեն Սարգ­սյանի հետ, իսկ Մովսես Հակոբյանի հետ բառ անգամ չի փոխանակել: Զինվորականները սրանից հետևու­թյուն են արել, որ այսօր֊վաղը Մովսեսին գործից կհա­նեն: Իսկ նրան գեներալ-գնդապետի կոչում տալը հա­մարում են «թոշակի ուղարկելու արարողություն»:

Սերժ Սարգսյանը ոչ բարձրաձայն, բայց լսելի ասել է, թե խոսակցությունները, ըստ որոնց Վիգեն Սարգսյանին տեղափոխելու են այլ ոլորտ, սուտ են: Նա ասել է, որ Վիգեն Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նաև ապրիլից հետո։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս