loader
«Փաստ». Զոյա Թադևոսյան. Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին

«Փաստ». Զոյա Թադևոսյան. Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին

Մեր հյուրն է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը

֊ Մեր կառավարությունն ունի՞ համապատասխան գործիքներ, որ կարողանա գնաճի օրինական և ոչ օրինական պատճառները սահմանազատել։ Հետևաբար և՝ կանխել ոչ օրինաչափ գնաճը։

֊ Իհարկե, կարող է: Կան տարբեր ճանա­պարհներ: Նախ պետք է արտադրողներն ու գնորդները շուկայում շատ լինեն: Դա տնտե­սագիտական պոստուլատ է: Եթե շուկայում արտադրողները շատ են, նաև առկա է բնակչության գնողունակության բարձր մա­կարդակ, այդ դեպքում կայանում է գների հավասարակշռությունը:

Իսկ քանի որ մեր երկրում շուկան մոնո­պոլացված է, հետևաբար առաջարկողներն իրենց եկամուտներն ապահովելու համար անընդհատ գները բարձրացնում են: Այնպես որ, առաջին հերթին հարկ է լուծել հենց այդ՝ շուկայի ապամոնոպոլացման խնդիրը:

Իսկ այդ խնդիրը կառավարությունը, ան­շուշտ, կարող է լուծել միայն մեկ դեպքում, եթե ազատ լինի այն լուծելու համար: Բայց մեր կառավարությունը չունի այդ ազատու­թյունը նման հարցեր լուծելու համար: Այդ խնդիրները լուծվում են Բաղրամյան 26-ում: Եթե այնտեղ ցանկանան, ապա կլուծեն: Այնպես որ, դեմքի միամիտ արտահայտու­թյուն ընդունելով պետք չէ ասել թե հարկա­վոր է կառավարությանը հանձնարարել զբաղվել գնաճի հարցերով և այլն, և այլն: Քանզի այդ ասողը շատ լավ գիտի, որ հարցի լուծման բանալին իր գրպանում է:

- Հասկանալի է՝ նկատի ունեք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցու­թյունը: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում քա­ղաքական ուժերի ընդվզումներին: Օրինակ, «Ելքը» պատրաստվում է ակցիաներ անել թանկացումների դեմ: Դա ռեա՞լ է, լո՞ւրջ է:

- Իհարկե, ռեալ չէ: Իհարկե, լուրջ չէ: Որով­հետև ոչ ոք չի միանա նրանց: Ամենաշատը մի հազար մարդու կարող են հավաքել: Այն էլ մեկ օրով և՝ ոչ ավելին: Իսկ մեկ երթով այդ­պիսի հարց չի լուծվում:

Բանն այն է, որ հարցի լուծումը վաղուց է տրված: Այն է՝ պայքար մենաշնորհների դեմ: Եվ այս ուղղությամբ հարկ էր հետևողական աշխատել և անընդմեջ հարցը բարձրացնել: Եվ ոչ թե թանկացումները տեղի ունենան, նոր միայն սկսեն բողոքել:

Իսկ մենաշնորհները «տառապում» են նման հիվանդությամբ, նրանք ազատ են, նրանք ինքնուրույն են, նրանք հանցավոր կապերի մեջ են իշխանությունների հետ: Հե­տևաբար ազատ են գործել այնպես, ինչպես կամենում են:

- Դուք կպչում եք մեր պետության «սրբու­թյան սրբոցին»՝ մոնոպոլիաներին:

֊ Որքան էլ՝ «սրբության սրբոց», բայց այդ մասին ե՜ս չեմ ասում: Ընդհանրապես ակն­հայտ է, որ փոքր տնտեսությամբ երկրները երբեք պետք է մենաշնորհներ չունենան: Քանզի դրանք խանգարում են ազատ շուկայական տնտեսության ձևավորմանը:

Դա է պատճառը, որ մեր երկրում չի զար­գանում նաև փոքր և միջին ձեռնարկատի­րությունը: Քանզի ցանկացած ոլորտ, բացա­հայտ, թե գաղտնի, մեզանում մենաշնորհ­ված է: Ներմուծումներն էլ են մենաշնորհված, արտահանումներն էլ են մենաշնորհված, արտադրությունն էլ է մենաշնորհված: Այն­պես որ, սա է գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որպեսզի մեր երկիրը զար­գանա:

֊ Նշանակում է՝ թանկացումների դեմ այս բողոքը, պայքարը, ընդամենը կռիվ է հողմաղացների դե՞մ:

֊ Դե, ցույց են տալիս, որ գործ են անում, էլի:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս