loader
Politico. Թրամփը հայտարարել է, որ իրենց պետք չեն միգրանտներ «հետնախորշերից»

Politico. Թրամփը հայտարարել է, որ իրենց պետք չեն միգրանտներ «հետնախորշերից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք չեն միգրանտներ «հետնախորշերից», գրում է Politico-ն։

Սենատորների խումբը եղել է Սպիտակ տանը՝ նախագահին ՀաիթիիՍալվադորի ու Աֆրիկայի երկրների միգրանտներին վերաբերող փոխզիջումային համաձայնագիր առաջարկելու համար։

«Ինչներիս են պետք մեզ այդ հետնախորշերից եկող մարդիկ», օրենսդիրների առաջարկին ի պատասխան Թրամփի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Ամերիկայի առաջնորդը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին է Նորվեգիան, որի վարչապետի հետ հանդիպել էր չորեքշաբթի օրը։

Սպիտակ տունը չի հերքում, որ Թրամփը նման հայտարարություն է արել։ «Որոշ քաղաքական գործիչներ Վաշինգտոնում նախընտրում են պայքարել այլ երկրների հետաքրքությունների համար, բայց նախագահ Թրամփը միշտ կպայքարի ամերիկյան ազգի հետաքրքությունների համար», նշել է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ռաջ Շախը։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս