loader
Reuters. ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ միայն մի դեպքում կբանակցի

Reuters. ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ միայն մի դեպքում կբանակցի

Միացյալ Նահանգները մտադիր չէ բանակցություններ սկսել ԿԺԴՀ-ի հետ, կապված Պհենիանի հակահրթիռային թեստերի հետ: Հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:

«Այժմ ժամանակը չէ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսել, հաշվի առնելով ԿԺԴՀ-ի հակահրթիռային փորձարկումները», - գրում է գործակալությունը:

Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ վարչակազմի ներկայացուցչի, այն է, որ ԿԺԴՀ-ի հետ ցանկացած բանակցություններ տեղի կունենան միայն այն ժամանակ, երբ Պհենիանը «զգալիորեն փոխի իր վարքը»:

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը դեկտեմբերի 12-ին իր պատրաստակամությունն է հայտնել երկխոսություն սկսել ԿԺԴՀ-ի հետ: ԱՄՆ-ի դիվանագիտության ղեկավարը  հայտարարել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է առաջին հանդիպմանն առանց նախապայմանների»: Այս հայտարարությունը, ըստ էության, հակասում էր պետության ղեկավարի նախկին հայտարարած դիրքորոշմանը: Սպիտակ Տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը չի փոխվել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս