loader
Reuters. Դավոսում Մերկելը և Մակրոնը կարող է ընդհարվեն Թրամփի հետ

Reuters. Դավոսում Մերկելը և Մակրոնը կարող է ընդհարվեն Թրամփի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին միանալու հնարավորությունը, ինչը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ էպիկական բախման հանգեցնել, հաղորդում է Reuters-ը:

Картинки по запросу Merkel could join Macron in Davos for epic clash with Trump

Մերկելը սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո փորձում էր կառավարություն ձևավորել և ստիպված պետք է բաց թողներ Դավոսի ամենամյա համաժողովը: Սակայն ձախակենտրոն սոցիալ դեմոկրատների հետ նախնական կոալիցիոն համաձայնագիր կնքելուց հետո գերմանացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մերկելը կարող է Դավոս մեկնել, հնարավոր է Թրամփի հետ լուրջ առճակատում ստեղծելով:

Սա թույլ կտար իրեն և Մակրոնին, որը համաժողովին պետք է ելույթ ունենա հունվարի 24-ին, Թրամփի ելույթից երկու օր առաջ, հաստատել իր հավատարմությունը ԵՄ բարեփոխմանը՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Համաշխարհայհին տնտեսական համաժողովի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենց կարծիքով, Մերկելը դեռ քննարկում է ներկա լինելու հարցը: Եթե Մերկելը ներկա գտնվի համաժողովին, քիչ հավանական է, որ նա կամ Մակրոնը հանդիպեն Թրամփի հետ, որի ժամանումը նախատեսված է հունվարի 25-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս