loader
Reuters. Ինդոնեզիայում իսլամիստները բողոքի ակցիա է անցկացրել Facebook-ի գրասենյակի առջև

Reuters. Ինդոնեզիայում իսլամիստները բողոքի ակցիա է անցկացրել Facebook-ի գրասենյակի առջև

Ինդոնեզիայում մի քանի հարյուր իսլամիստ բողոքի ակցիա է անցկացրել Ջակարտայում գտնվող Facebook-ի գրասենյակի առջև՝ արմատական խմբերի ատելություն տարածող որոշ էջերի արգելափակման կապակցությամբ սոցիալական ցանցին մեղադրելով խտրականության համար, հաղորդում է Reuters-ը:

Ցուցարարները, որոնցից շատերը սպիտակ հագուստներով էին, այդ թվում նաև՝ «Իսլամի պաշտպանների ճակատի» անդամները, դուրս էին եկել մզկիթից և շարժվել դեպի Facebook-ի գրասենյակը:

«Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ Facebook-ը պետք է չեզոք մնա և հավասարակշռություն պահպանի»,- լրագրողների հետ զրույցում նշել է FPI-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Սլեմ Մաարիֆը:

Facebook-ում նշել են, որ ընկերության քաղաքականությունը կայանում է համայնքի չափորոշիչները խախտող բովանդակության հեռացման մեջ: «Համայնքի մեր չափորոշիչները կոչված են նրան, որպեսզի թույլ չտալ կազմակերպություններին կամ անհատներին ատելության կամ բռնության կոչեր անել այլ հայացքներ ունեցողների դեմ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս