loader
Reuters. Մակրոնը Թրամփին կոչ է արել հետևել Իրանի հետ միջուկային համաձայնագրին

Reuters. Մակրոնը Թրամփին կոչ է արել հետևել Իրանի հետ միջուկային համաձայնագրին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել հետևել Իրանի հետ միջուկային համաձայնագրին: Այս մասին նա ասել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Reuters-ը:

«Նախագահ Մակրոնը հիշեցրել է համաձայնագրի կատարման վերաբերյալ Ֆրանսիայի վճռականության և բոլոր ստորագրող կողմերի հարգանքի կարևորության մասին», - նշվում է Ֆրանսիայի նախագահի հաղորդագրության մեջ:

«Համաձայնագրի պատշաճ իրականացումը պետք է ուղեկցվի Իրանի հետ նրա բալիստիկ ծրագրի հարցով երկխոսությամբ Մերձավոր Արևելքում կայունությունը երաշխավորելու համար»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս