loader
Reuters. Նիդերլանդների արտգործնախարարը ստելու համար հրաժարական է տվել

Reuters. Նիդերլանդների արտգործնախարարը ստելու համար հրաժարական է տվել

Նիդերլանդների արտգործնախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել: Նախօրեին՝ փետրվարի 12-ին, նա խոստովանել է, որ ստել է, որ 2006 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկա է գտնվել, հաղորդում է Reuters-ը։

Նա բացատրել է, որ այժմ նրան հայտարարություններին կասկածանքով են վերաբերելու և նա չի կարողանա նման իրավիճակում աշխատել:

Զեյլստրան պատմել էր, որ այդ հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ «Մեծ Ռուսաստանը դա Ռուսաստանն է, Բելառուսը, Ուկրաինան և մերձբալթյան երկրները»: Նախօրերին նախարարը հոլանդական թերթին խոստովանել էր, որ այդ բառերը չեն համապատասխանում իրականությանը. Պուտինի հետ հանդիպմանը նա ներկա չի եղել, իսկ նախագահի ասածի մասին նրան պատմել է մեկ այլ մասնակից: Զեյլստրան նշել է, որ այդ բառերն իրեն էր վերագրել իր աղբյուրին պաշտպանելու համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս