loader
Reuters. Թրամփը մտքափոխվել է. Ես ուզում եմ, որ ներգաղթյալները բոլոր տեղերից գան

Reuters. Թրամփը մտքափոխվել է. Ես ուզում եմ, որ ներգաղթյալները բոլոր տեղերից գան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ներգաղթյալները «բոլոր տեղից» գան, հաղորդում էReuters-ը:

Նա նման հայտարարություն է արել պատասխանելով այն հարցին՝ արդյոք ուրախ կլիներ Նորվեգիայից ավելի շատ եկվորների համար:

«Ես ուզում եմ, որ նրանք բոլոր տեղերից գան»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հերքել էր սենատոր Ռիչարդ Դերբինի հայտարարությունն այն մասին, որ նա Հաիթին, Սալվադորը և Աֆրիկայի երկրները «գարշահոտ անցքեր» էր անվանել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս