loader
The Washington Post. Ե՞րբ կսկսվի միջուկային պատերազմը

The Washington Post. Ե՞րբ կսկսվի միջուկային պատերազմը

Միջուկային պատերազմը  կսկսվի 2019-ի մարտին` ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի թվիթից:

Այսպես է կարծում Ջեֆրի Լյուիսը՝ Ջեյմս Մարտինի միջուկային զենքի ոչնչացման կենտրոնի Արևելյան Ասիայի ծրագրի տնօրենը: Լյուիսը աշխարհում ԿԺԴՀ միջուկային ծրագրի ամենահայտնի փորձագետներից մեկն է:

The Washington Post թերթի խնդրանքով նա մոդելավորել է միջուկային զենքի կիրառմամբ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր հակամարտության առաջացման սցենարը:

2019 թվականի փետրվարին, ավանդական ամերիկա-կորեական զորավարժությունների ժամանակ, քաղաքացիական ինքնաթիռ կոչնչացվի: Հյուսիսային Կորեայի զինված ուժերը Ճապոնիայի ծովում մանյովրների ակնկալիքով այն ամերիկյան ռմբակոծիչ կհամարեն և «ցամաք-օդ» հրթռիռով կհարվածեն դրան: Ինքնաթիռի բոլոր 250 անդամները կմահանան:

Հարավային Կորեան սահմանափակ հրթիռային հարվածով կպատասխանի Հյուսիսային Կորեայի ՀՕՊ-ին և կհարվածի ԿԺԴՀ տարածքի մի քանի օբյեկտներին:

2019 թվականին իրադարձությունները այլ կերպ կզարգանանն, կարծում է Լյուիսը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իմանալով խփված ինքնաթիռի մասին, առանց Սպիտակ տան վարչակազմի և իրավապահ մարմինների հետ խորհրդակցությունների, Twitter- ում կգրի:

«Փոքրիկ մարդ-հրթիռը երկար չի դիմանա»:

Այս թվիթը ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Ընի դեմ որպես ուղիղ սպառնալիք կդիտարկեն և միջուկային հարված հասցնելու ազդանշան կհամարեն:

ԿԺԴՀ ղեկավարը կարծում է, որ կխուսափի Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի ճակատագրից, եթե առաջինը հարձակում գործի:

Այդ պահին ԿԺԴՀ-ն կունենա միջուկային մարտագլխիկներով 48 հրթիռ, կանխատեսում է Լյուիսը: Նախ, Հարավային Կորեա և Ճապոնիա կարձակվեն փոքր և միջին հեռահարության 36 հրթիռները, այնտեղ կան բազում ամերիկյան ռազմակայաններ:

Կիմ Չեն Ընը վստահ կլինի, որ մնացած 12 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ստիպելու են ԱՄՆ-ին բանակցություններ սկսել, և, հետևաբար, դրանք անմիջապես չի արձակի: Սակայն նա սկխալվի:

ԱՄՆ-ն ԿԺԴՀ վրա հարձակումը սկսիի օդից մնացած միջուկային զենքերը ոչնչացնելու և Կիմ Չեն Ընին սպանելու համար:

«Պենտագոնը նույնիսկ չի փորձի լայնամասշտաբ ռմբակոծություններից հետո Հյուսիսային Կորեայում զոհերի թիվը հաշվել: Վերջիվերջո, ինչպես հետազոտողները կենթադրեն, միջուկային պատերազմի արդյունքում, որից կարելի էր հեշտությամբ խուսափել, մոտ երկու միլիոն ամերիկացիներ, հարավային կորեացիներ և ճապոնացիներ կմահանան»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս