loader
«Ժամանակ». Ալբերտ Բաղդասարյան. Պայքարելու ենք՝ չբացառելով այլընտրանքն ու զենքը

«Ժամանակ». Ալբերտ Բաղդասարյան. Պայքարելու ենք՝ չբացառելով այլընտրանքն ու զենքը

«Ժամանակ»-ի զրուցա­կիցն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի նա­խաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:

Քանի՞ մարդ էր հավաք­ված Խորենացի փողոցում, երբ «Սասնա ծռերը» դեռ ՊՊԾ գնդի ներսում էին: Ար­դյո՞ք այդքան մարդ, եթե ողջունում էր զենքով պայ­քարի մեթոդը, հիմա չպետք է լիներ դատարանի դիմաց:

Ինձ համար ցուցանիշ է մեկ անգամ, երբ հեռախո­սով երթի վերջին շարքերից զանգեցին ասացին, որ ու­զում են գնան նախագահա­կան, ու հարցրեցին՝ որտե՞ղ է երթի սկզիբը: Այդ ժամանակ սկիզբը կառավարության դի­մաց էր, իսկ պոչը դեռ Ազա­տության հրապարակում: Տարբեր գնահատականնե­րով՝ խոսքը մոտ 20 հազար մարդու մասին էր, բայց նրանք եկել էին ոչ թե, որովհետև կողմ էին զենքով պայ­քարի մեթոդին, այլ գիտակ­ցում էին, որ զենքից բացի, այլ ելք չկա: Ի վերջո, բոլորը գիտեն, որ այլ ելք չկա, բայց բոլորը չէ, որ գնում են զենքով պայքարի: Զենքի պայքարի գնացել են «Սասնա ծռերը», իսկ նրանք, ովքեր եկել էին աջակցելու՝ ասելով, որ դա էլ է ելք, դուք արել եք այն, ինչ մենք ուզում ենք, բայց ինչ-ինչ պատճառներով չենք արել: Սոցցանցերը ուսումնասիրե­լով՝ գալիս եմ հստակ հետևության՝ զինված պայքարին կողմ են շատ-շատերը, որովհետև այլ ելք չեն տեսնում, իսկ դեմ են նրանք, ովքեր կամ իշխանության մեջ են, կամ իշխանությունից փայ ու­նեն, կամ էլ այդ պատվերնե­րի շրջանակում են ապրում: Հիմա «Հանուն Հայաստան պետության» ճակատն այլ ճանապարհ է առաջարկում:

Այսինքն՝ զենքին այ­լընտրա՞նք եք առաջար­կում:

Ոչ թե այլըտրանք...

Բացառո՞ւմ եք զենքով պայքարը:

Մենք չենք նայում ոչ այ­լընտրանքին, ոչ բացառելուն: Տանում ենք պայքար այս գա­ղութացումը վերացնելու ուղ­ղությամբ:

Որը չի՞ ենթադրում զեն­քով պայքար:

Շատ միամիտ մարդիկ են ենթադրում կամ չեն ենթադ­րում: Ես 88 թվականի փորձն ունեմ, այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող է դուրս գալ Սովետական Միու­թյան դեմ պայքարի, հետո դա վերածվեց զինված պայքարի, «Կոլցո» օպերացիա, ռուսա­կան զորք և այլն: Դա սովե­տական իշխանության դեմ զինված պայքար էր, իշխա­նությունը զենք կիրառեց, ժո­ղովուրդը զենքով պատասխանեց:

Մարդը պետք է մի բան մտածի՝ եթե դու իշխանու­թյուն ես, ու ով հասնում է՝ ու­զում է զենքով քո հարցերը լուծել, ուրեմն ինչ-որ բան քո մեջ այն չէ: Այսօր դեմն առնում ես, մի օր էլ մեկի դեմը չես կա­րող առնել, իսկ մենք ինչքան էլ դատապարտենք զինված պայքարը, դրա կողմնակից­ները թքած ունեն մեզ վրա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս