loader
«Ժամանակ». Ալեքսանդր Դուգին. 5 շրջանների փոխանցման մասին պայմանագիր կա

«Ժամանակ». Ալեքսանդր Դուգին. 5 շրջանների փոխանցման մասին պայմանագիր կա

«Ժամանակի» զրուցակիցն է  ռուս հայտնի ազգայնական գործիչ Ալեքսաննդր Դուգինը։

Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ, մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաև Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կար­գավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի շրջանակներում:

Նախ՝ Լեռնային Ղարաբադի խնդիրը հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլև ժողո­վուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից և Ռուսաստանի մասնակցությունը և Ադրբեջանի, և Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ: Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արևմուտքին, որը, հասկանալով տարածաշրջանի խնդիրնե­րը և չկարողանալով նույնիսկ լուծել սեփա­կան ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գոր­ծուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռու­սաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային և կրո­նական խմբերի միջև հարաբերություննե­րի մեծ փորձ, կարող են փոխլրացնել մի­մյանց նման հարցերում: Օրինակ՝ Ռուսաս­տանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկ­րում ապրում են նաև մեծ թվով մուսուլ­մաններ, ուստի չենք կարող նայել մուսուլ­մաններին որպես մեր թշնամիների: Թուր­քիան և Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիան ազգային ընդհանրու­թյան հիման վրա կապված է ադրբեջանցի­ների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրու­թյան հիման վրա՝ հայերի հետ, առավելևս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր: Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հե­տաքրքրություններն ու գերակայություննե­րը, և դրանց գումարման և ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կա­րող ենք հասնել ԼՂ խնդրի լուծմանը, մա­նավանդ, որ շրջանների ազատագրման ալգոռիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ: Խոսքը Երևանի և Բաքվի միջև կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հաս­կանում եմ, որ թե՛ Երևանում և թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բա­ռից սկսվում է ճիչ ու ոռնոց, և դա միանգա­մայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է: Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այ­նուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կող­մից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսևորում, կարող է կարևոր և նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էա­պես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ու­շադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանա­կան և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում:

Բայց նման նախագիծ գոյություն չու­նի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ու­զում եք ասել, որ նման նախագի՞ծ կա:

Այո, հինգ շրջանների փոխանցման մա­սին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնա­բանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ' «հայե­րից խլենք այդ հողերը», հայկական մամու­լում դա գնահատվում է որպես դավաճա­նություն, իսկ ռուսական մամուլը բացար­ձակապես անտարբեր է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս