loader
«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր

«Ժամանակ». Անդրանիկ Քոչարյան․ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատ­գամավորության թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը:

Դավիթ Շահնազարյանն ընդամենը հակաքարոզչու­թյո՞ւն է անում, թե՞ այլ պրո­ցեսի հետ գործ ունենք:

Կարծում եմ՝ նախկին իշխա­նական կլանը հանգիստ չէր նստելու, նրանք մտածում էին ռևանշի հնարավորություն ստեղծել Հայաստանում: Երբ որ Հայաստանում ռևանշի հնարավորությունը ձախող­վեց, փորձ են անում հիմա ռևանշի հնարավորությունը տեղափոխել Արցախ, ինչը շատ վտանգավոր է: Եվ ֆուտբոլա­յին լեզվով ասած՝ առաջին հա­մարները հետ քաշվեցին, նոր երկրորդ համարին բերեցին առաջ, որպեսզի իրականաց­նեն ռևանշի հնարավորությու­նը, որը մենք հիմա տեսնում ենք, ինչը ամենավտանգավոր գործողությունն էր, որ կարող էր ՀՀԿ-ի մտքով անցնել: Եվ շատ զարմանալի է, որ Դավիթ Շահնազարյանն այդ դերը ստանձնեց:

Մարդ, որը գտնվել է ընդ­դիմության շարքերում:

Ընդդիմության շարքերում լինելը դեռ ոչինչ չի ասում: Երևի Դ. Շահնազարյանն այն հա­մոզմունքն ունի, որ գնահատված չէ, և ինքն այս ընթաց­քում, Արցախի հրամկազմին տրամադրելով Հայաստանում ընթացող զարգացումների և նոր իշխանությունների դեմ, փորձում է հնարավորություն ձեռք բերել՝ դառնալու Արցախի թիվ մեկ խաղացողը՝ քաղա­քական առումով և ձեռք բերել քաղաքական կշիռ: Դավիթը շատ փորձեր է արել քաղաքա­կան դաշտում տարբեր կա­ռույցների հետ կամ սեփական կուսակցություն ստեղծելով, փակելով, և նրա վերջին գործողությունները, որպես ընդ­դիմադիր գործիչ, նա ծավալել է 2008թ. ՀԱԿ շրջանակում: Հիմա, ըստ էության, հայտնվել է ՀՀԿ-ում և աշխատանքի է ան­ցել Սերժ Սարգսյանի մոտ... Դավիթ Շահնազարյանը Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ծրագրերի սպասարկողն է:

Դա նորությո՞ւն է, թե՞ այդպես էլ եղել է:

Դա խայտառակություն է: Շատերը Դավիթ Շահնազա­րյանին, այնուամենայնիվ, ճա­նաչում են որպես ընդդիմադիր գործիչ: Վերջին մեկուկես-երկու տարիներին նա որոշակի հարաբերություններ ուներ Սերժ Սարգսյանի հետ և հա­մարում էր, որ Ս. Սարգսյանն անփոխարինելի քաղաքական գործիչ է, բազմիցս դա շեշտել է տարբեր ձևաչափերով, և նրա համար անցանկալի էին, որ Հայաստանում լինեին փո­փոխություններ, և դա իրականացնեին մարդիկ, ովքեր իր հետ ակտիվ շփումների մեջ չեն: Նա իրեն համարում էր մե­կուսացված և իր քաղաքա­կան նպատակները երևի կա­ռուցում էր Սերժ Սարգսյանի կառավարման հետ համըն­թաց: Շահնազարյանը սխալ­վեց երևի, ինչպես Ս. Սարգսյանն էր ասել՝ վարունգը թարս աճեց, և շատերի հա­մար է վարունգը թարս աճում: Եվ հիմա ՀՀԿ ամբողջ կազմի համար էլ վարունգը թարս կա­ճի, Դավիթ Շահնազարյանի համար առավել ևս:

Նախկին ԱԱԾ պետը չի՞ գիտակցում, որ սև գործ է կատարում:

Ես համոզված եմ, որ գիտակցում է, չնայած նրա շատ մտերիմ ընկերներ համոզված են, որ Դավիթի մոտ ինչ-որ բան այն չէ: Բայց եթե այսպիսի բեռ է վերցնում, եթե մարդը հանրապետականի 20 տարուց ավելի կուտակած կեղտը վերցնում է և դառնում նրա բարձրախոսը, դա նշանակում է, որ շատ ծանրակշիռ հանգա­մանքներ կան, որ կա՛մ ստի­պում են, որ նա այդ ճանա­պարհով գնա, կա՛մ դրա ակունքները դեռ կբացահայտվեն հետագայում: Ոչ միայն իր մտերիմներն են հիմա նրանից հեռացել, այլ նա իր քայլերով հարվածի տակ է դնում նաև իր ընտանիքին: Բայց կրկնում եմ, այսպիսի քայլի գնալը նշա­նակում է, որ կան շատ ծան­րակշիռ հանգամանքներ, հե­տագայում գուցե ականատես կլինենք այդ հանգամանքների բացահայտմանը:

Ինչպիսի ԱԱԾ պետ է եղել Դավիթ Շահնազարյանը:

Նա եղել է այն անձնավորու­թյունը, որին վստահվել է КГБ-ն: Իշխանությունը որոշում էր կայացրել գնալ լրջագույն փո­փոխությունների, և Վագգեն Սարգսյանի ուժային կառույց­ների ու համախոհների կողմից մի գիշերվա մեջ շրջափակվեց սովետական КГБ-ն, և նախա­գահը հրամանագիր ստորագ­րեց, և ստեղծվեց ԱԱԾ-ն: Թե ինչու կանգ առան Դ. Շահնա­զարյանի թեկնածության վրա, դա արդեն կիմանան Լ. Տեր- Պետրոսյանը և «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Ինչ-որ բաների տիրապետում եմ, բայց այս պահին շատ չծավալ­վեմ, տեսնենք դեպքերն ինչ­պես կզարգանան:

Գոնե կասե՞ք՝ ինչո՞ւ այդ­քան կարճ պաշտոնավարեց:

Դ. Շահնազարյանն այսօր ինչ-որ հարցերում նշում է իմ ընկեր Վագգեն Սարգսյանի անունը: Նրա հայտարարու­թյունները ստիպում են բացել որոշ փակագծեր... Վագգեն Սարգսյանի և ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանի միջև մի­ջադեպ եղավ, արդյունքում Դ. Շահնազարյանը հրաժարա­կան տվեց... Վագգեն Սարգսյանը Դավիթ Շահնազարյա­նի պահվածքով երբեք հիա­ցած չի եղել, հատկապես Վազգենի համար ընդունելի չեն եղել մեծամտությունը, գոռո­զությունը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս