loader
«Ժամանակ»․ Արամ Մանուկյան․ Այս համակարգի դեմ Արմեն Սարգսյանը ոչինչ չի կարող անել

«Ժամանակ»․ Արամ Մանուկյան․ Այս համակարգի դեմ Արմեն Սարգսյանը ոչինչ չի կարող անել

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մա­նուկյանը:

Նախօրեին Արմեն Սարգսյանը հանդիպեց ՀԱԿ-ի ներ­կայացուցիչների հետ, որից հետո ՀԱԿ-ը հայտարարու­թյուն տարածեց, որտեղ նշեց, որ իր համար անհասկանալի է Արմեն Սարգսյանի դիրքորո­շումը կոռուպցիայի, ընտրա­կան գործընթացների, Լեռ­նային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և շատ այլ խնդիրների վերաբե­րյալ: Այդ մտահոգությունների շրջանակը կարո՞ղ է ՀԱԿ-ի համար արտախորհրդարանական պայքարի առնվազն մեկնարկի շատ նախնական ցանկություն դառնալ:

Դրանք մեր դիրքորոշումներն են և կապ չունի՝ նախընտրական փուլ է, թե հետընտրական: Ար­դեն 20 տարի քաղաքական այն ուժը, որը կազմակերպել է Ղարաբաղի ազատագրման քաղա­քական ղեկավարությունը, նշում է խաղաղության գնալու անհրա­ժեշտությունը: Այսինքն՝ դա այն ուժն է, որ այդ տարածքները ձեռք է բերել, բայց դա նաև այն ուժն է, որ ասում է, որ խաղաղու­թյունն ամրագրելու համար պետք է գնաս խաղաղություն կնքելու: Ըստ էության, մենք 20 տարի նշում ենք, որ ամեն ինչ հարկավոր է անել արձանագրե­լու այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք: Նախօրեին Արմեն Սարգսյանի հետ հան­դիպման ժամանակ էլ առաջին խնդիրը, որ մենք ներկայացրինք, ղարաբաղյան հարցի կար­գավորումն էր: Ընդ որում՝ քննարկում չի եղել մենք ներկա­յացրել ենք մեր մոտեցումը:

Ինչպե՞ս կարող ենք խաղա­ղություն պարտադրել Ադրբեջանին: Ամբողջ նախընտրա­կան քարոզարշավի ընթաց­քում ձեր ծրագիրը կառուց­ված էր խաղաղության կոնցեպտի վրա, բայց դա հանրու­թյանը մոբիլիզացնելու դերա­կատարություն չունեցավ:

Ժողովուրդն ասում է՝ խելոք, համարձակ բաներ ասողի գլու­խը ծակ է: Մեզ չէր հետաքրքրում, որ բոլորը մեզ սիրեն մեր ասած­ների համար: Քաղաքական գոր­ծիչն ասում է այն, ինչը համարում է ճիշտ, այդ պահի համար խիստ անհրաժեշտ: Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթից անցել է 1 տարի երեք ամիս, ոչինչ չի փոխ­վել մենք էլի կրկնում ենք, որ Հա­յաստանի համար բանակցային այս գործընթացը պետք է արա­գացնել և ստորագրել եռանախագահության այն առաջարկ­ները, որոնք 24 տարի բանակցելուց հետո դրված են սեղանին, և որին Հայաստանի բոլոր բանակցողները տվել են իրենց համա­ձայնությունը: Իմ ասածը հետևյալն է՝ Նայբանդյանն ու Սերժ Սարգսյանը տվել են իրենց հա­մաձայնությունը այդ բանակցու­թյունների շրջանակում, և դա պետք է ստորագրվի, որը եռանախագահների հետ համաձայ­նեցված է: Մենք քննադատում ենք այն մոտեցումը, որ երբ դու քննարկում ես, գալիս ես ինչ-որ բանի համաձայնության, ձեռք ես սեղմում, եռանախագահներին ասում ես՝ այո, ես համաձայն եմ, հետ ես գալիս Բաքու կամ Երևան ու սկսում ես ճոռոմ-ճոռոմ հայտարարել թե ոչ մի թիզ հող Ազգ-բանակ, «Պատիվ ունեմ» և այլ փսիխոզային բաներ ներկա­յացնել և քո չունեցած կոպեկից ամբողջը տալիս ես միլիտարիզացիայի, միլիարդավոր դոլար­ների պարտքեր ես կուտակում, այդ պարտքերի դիմաց վերցնում ես զենք ու տնտեսությունդ քան­դում ես դրանով: Այսինքն՝ այս գործընթացը նպատակ ունի եր­կարաձգելու իրենց իշխանության մնալը:

Արդյո՞ք ղարաբաղյան խնդրի կարգավորման հար­ցում ՀԱԿ-ի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգ­սյանի մոտեցումներում կա տարբերություն՝ հաշվի առնե­լով, որ այն ճանապարհը, որ որդեգրել է իշխանությունը, Լևոն ՏԵր-Պետրոսյանը ող­ջունում էր:

Ո՞ւր է այդ կարգավորման կամքը: Այդ կամքի մեջ առաջին կետը, որը մատնանշում են նաև միջազգային կառույցները, առաջին հերթին եռանախագահությունը, այն է, որ ասում են՝ դու պետք է նախապատրաստես քո ժողովրդին խաղաղության: Բո­լոր քննարկումների ժամանակ դա ասվում է: Եթե դու անկեղծ ես քո ձգտումների մեջ, որ գնում ես խաղաղության, ցույց տուր, որ ու­զում ես գնալ:

Արմեն Սարգսյանն ի՞նչ կարծիք ուներ այս խնդրի վե­րաբերյալ:

Շատ չեմ կարող բացվել բայց նա տեղյակ է ամբողջ հակամար­տությանը: Բայց այստեղ տխուրը այնքան էլ Արմեն Սարգսյանի մո­տեցումը կամ դիրքորոշումը չի, ինքը ոչինչ չի կարող անել: Այս համակարգի դեմ նա ոչինչ չի կարող անել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս