loader
«Ժամանակ». Արամ Սարգսյան․ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի

«Ժամանակ». Արամ Սարգսյան․ 30 տոկոսի քվեն տալուց հանրությունը պետք է լավ մտածի

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ․ Սարգսյանը։

- Ստացվում է, որ այս ընտ­րություններին ոչ մի քաղա­քական ուժ չի պայքարում իշ­խանության համար, և պայ­քարը ընդդիմադիր դաշտում տեղ ունենալու համար է: Ան­գամ ՀՀԿ-ն մի քանի հայտա­րարություն է արել այն մա­սին, որ ձգտում է ընդդիմու­թյուն լինել խորհրդարանում, և նշում են, որ արտաքին քա­ղաքական ուղղվածությամբ քննադատելու են Փաշինյանին և արդեն իսկ սկսել են այդ գործընթացը: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է լինելու ձեր և իրենց տարբերությունը:

- Ընդհանրապես քաղաքագի­տությունը լուրջ գիտություն է և հիմնավորել է, որ հեղափոխու­թյուններից հետո իշխանության է գալիս հեղափոխություն կա­տարած ուժը: Բոլորն էլ հասկա­նում են, որ հանրությունն այս պահին, որպես վարչապետի թեկնածու, տեսնում է Փաշինյանին, և որևէ մեկը չի ուզում հա­կադրվել հանրության կարծի­քին: Քաղաքականությունը բազմաքայլ գործընթաց է, և յու­րաքանչյուր ուժ իրեն պետք է տեսնի ոչ միայն այս խորհրդա­րանում, այլ նաև հետագայում: Այս առումով ՀՀԿ-ն էլ, մյուս ու­ժերն էլ պայքարում են 30 տոկո­սի համար և, ցավոք, ասում են նույն բաները, ինչ իշխանությու­նը, ուղղակի ի տարբերություն ՀՀԿ-ի, ներկայիս իշխանությունն իր ասածն անում է: Ընդդիմու­թյունը պետք է գաղափարական այլընտրանք լինի գործող իշխա­նությանը, ինչն էլ փորձում է լինել «Մենք» դաշինքը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս