loader
«Ժամանակ»․ Արամ Սարգսյան․ 7000 գազավիկները մեկ ձայն անգամ չարժեն

«Ժամանակ»․ Արամ Սարգսյան․ 7000 գազավիկները մեկ ձայն անգամ չարժեն

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը:

- Օրերս Սարգսյանը հանդի­պում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ, ԵԽԽՎ-ում հարցուպատասխանով հան­դես եկավ: Շատ է քննարկ­վում այն հարցը, որ ապրիլին կայացվելիք որոշումը դրսում պետք է համաձայնեցվի: Արևմուտքը՝ ԵՄ-ն որևէ ներգրավվածություն կունե­նա՞ այդ հարցում:

- Իհարկե, չի կարելի ասել, որ արտաքին քաղաքական գոր­ծոնների տրամադրվածությունը ապագա երկրի ղեկավարի հարցում էական չէ: Իհարկե, էական է, եթե մարդն ընդունելի ու ընկալելի է: Բայց իմ կարծի­քով՝ անձի հարցը շատ ավելի երկրորդական է, քան գործըն­թացն իր բովանդակությամբ: Այսինքն՝ երրորդ ժամկետ գնա­ցող, չփոփոխվող իշխանու­թյունները չեն կարող ընդունելի լինել ԵՄ ղեկավարների կողմից, իրենց արժեքները բացարձակ այլ են: Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում ամենափորձառու քա­ղաքական գործիչներից է, նույն կարծիքին եմ նաև Բակո Սահակյանի մասով՝ անցած ուղի ու փորձ ունեն, բայց ես միանշանակ բացասական եմ համա­րում նրանց՝ երրորդ ժամկետ գնալը: Գլոբալ առումով շատ ավելի կարևոր է՝ ինչ դիրքերով ես գնում բանակցության, քան, թե ով է բանակցողը:

- ԵԽԽՎ-ում հարցուպատասխանից, ներքաղաքա­կան օրակարգից ի՞նչ հետևություն կարելի է անել: Սարգսյանն ասաց, որտեղ էլ լինի՝ փոխզիջումային տար­բերակով կարգավորման կողմնակից է: Դուք նրա խոս­քերից հեռացողի տպավորու­թյուն ստացա՞ք:

- Բացարձակապես ոչ, ավե­լին՝ Արմեն Աարգսյանի թեկնա­ծությունն առաջադրելուց հե­տո, ես վերջնականապես համոզվեցի, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում: Ճանաչելով Ար­մեն Սարգսյանին՝ բացառում եմ, որ նա ճշտած չլինի, թե ով է լինելու վարչապետը, նոր հա­մաձայնություն տա: Եվ բացա­ռում եմ, որ Սերժ Սարգսյանն ասեր՝ չգիտի ով է լինելու, կամ Կարեն Կարապետյանն է լինե­լու՝ Արմեն Սարգսյանն իր համաձայնությունը տար: Այ­սինքն՝ և' Արմեն Սարգսյանը գիտի, և' Սերժ Սարգսյանը՝ այդ պատճառով էլ այդ առաջարկությունն արել է: Սա ինձ համար ակնհայտ է:

- Իսկ դա ներիշխանական երկփեղկվածություն չի՞ առաջացնի: Չէ՞ որ Կարեն Կարապետյանն էլ ձեր խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանի հարցին ի պա­տասխան ասել է, որ ցանկու­թյուն ունի պաշտոնավարել նաև ապրիլից հետո:

- Կարեն Կարապետյանը փոր­ձում է պայքարել: ԱԺ վերջին հարցուպատասխանը մնացող, պինդ տղայի, ուժեղ մարդու, տղամարդավարի պահելու կեցվածք էր, որը Կարեն Կարա­պետյանի անձի, բնավորության հետ այնքան էլ չի ասոցացվում: Այն կերպարը, որ ինքն ունի՝ կոմպրոմիսային, շատ ավելի հարմար է իրեն, քան այն կեր­պարը, որ ցույց տվեց՝ ես կամ, ես շարունակելու եմ: Բայց Կա­րեն Կարապետյանի շանսերը զրոյական են՝ մի քանի պատճառներով: Նա չունի իր թիմը՝ անկախ 7000 գազավիկներից, որ ՀՀԿ մտցրեց, դա մեկ ձայն անգամ չարժե: ՀՀԿ-ում ձայնե­րով չեն հաշվում: Երկրորդ՝ ար­տաքին քաղաքական ռեսուր­սը, որ աջակցում է, դա Ռուսաս­տանի ներսում ֆինանսական ու տնտեսական ռեսուրսն է: Իսկ Ռուսաստանում չեն թողնում, որ նրանք՝ տնտեսական ռեսուրս ունեցողները, իշխանության մեջ ազդեցություն ունենան՝ սկսած Խադարկովսկուց մինչև վերջ: Բայց այլ երկրներում կա­րող է փորձարկեն, միևնույն է՝ վերջնական արդյունքում քա­ղաքական թիմին են պաշտպա­նում, աշխատում են գործող իշ­խանության հետ: Իրենց բա­ցարձակ ձեռնտու չէ փոփոխու­թյունը, իրենք էլ են այդ ճանապարհով գնում: Ինչպես ժամա­նակին եռյակ-քառյակին խաբե­ցին, հիմա էլ՝ Կարեն Կարապե­տյանին. դա իրենց համար բնավորության գիծ է:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս