loader
«Ժամանակ». Արարատ Զուրաբյան․ Հոկտեմբերի 27 տեսած ազգ ենք, պետք է զգույշ լինենք

«Ժամանակ». Արարատ Զուրաբյան․ Հոկտեմբերի 27 տեսած ազգ ենք, պետք է զգույշ լինենք

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի քաղա­քական թիմն ընդհանրա­պես չպաշտպանեց նրան, մի մարդու, որն ընդամենը մի քանի օր առաջ քաղաքա­կան այդ միավորի կուռքն էր համարվում։

Ծիծաղելի կլիներ, եթե ՀՀԿ-ն փորձեր պաշտպանել Մ. Գրիգորյանին, և դա ՀՀԿ-ի վերջա­կետը կլիներ։ Ամբողջ հասա­րակության առաջ իրենց այդ քայլով կապացուցեին, որ այս բացասականի կրողն են։ Չեմ ուզում այս իրավիճակն օգտա­գործել ՀՀԿ-ին վատաբանելու համար, այնտեղ էլ նորմալ մարդիկ կան, և ՀՀԿ-ի համար էլ սա մեծ հարված էր։ Բայց քաղաքական այրերը պա­տասխանատու են իրենց թիմի անդամի գործածի համար, և անկախ նրանից, թե ինչպես են քվեարկում, պատասխանատ­վության որոշակի չափաբաժին ունեն նաև իրենք, որովհետև իրենց մերձավորը, իրենց կուռքն է գործել այս ամենը։ Ես չեմ կարծում, որ չեն եղել մար­դիկ, որոնք իրազեկ են եղել, բայց եղել է այսպես՝ եթե սա Մանվելն է, կարելի է, նրան թույլատրված է։ Դա նրանց կանոնն է եղել՝ մերձավորնե­րին կարելի է ամեն ինչ, մյուս­ներին կարելի է ամեն ինչի հա­մար պատժել։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ականները Մ. Գրիգորյանին աջակցելու կամ պաշտպանելու որևէ հնարավորու­թյուն չունեին։

Այո՛, բայց մեկ-երկու օր առաջ կուսակցությունը դժգոհում էր, որ Էջմիածնում քաղաքական հետապն­դում է իրականացվում։

Ակնհայտ է, որ էջմիածնում ինչ-որ ուժեր փորձում էին օգտվել իրավիճակից՝ իրենց ներկայացնելով թավշյա հեղափոխության հետնորդներ։ Էջմիածնում գործել է ԱԱԾ-ն, կարելի է գոհունակություն հայտնել Վանեցյանի գործողություններին, որովհետև հստակ տարանջատվել է, որ այստեղ չկա թավշյա հեղափո­խության կողմնակից, ներքին մի բան է, բայց խնդիրն այն է, որ այս կողմում էլ են կանգնած մարդիկ, որոնք օրենք են խախտել, այն կողմում էլ։ Եվ յուրաքանչյուրը պետք է հա­մապատասխանաբար կասեց­նի իր ընթացքը՝ կապված նրա հետ, որ ինքն օրինախախտ է։ Կարծում եմ՝ էջմիածինը հանգստացած է, նույնիսկ ցնծության մեջ է հասարակ ժո­ղովուրդը, որովհետև ազատ­վել է թե՞ անցյալի չարիքից, թե՛ վաղվա հնարավոր վտանգից։

Այնուամենայնիվ, չմոռա­նանք, որ երեք պատգամա­վորներ դեմ քվեարկեցին Գրիգորյանին անձեռնմխե­լիությունից զրկելու վերա­բերյալ օրինագծին, դա ին­չի՞ մասին է վկայում։

Քվեարկությունը փակ, գաղտնի է։ Եկեք հաշվի առ­նենք, որ ցանկացած մարդու, նույնիսկ չարագործի շուրջ կլի­նեն մարդիկ, որ մարդկային քայլ կանեն, կարծում եմ՝ դա հավատարմության ազդակ էր։ Չեմ կարծում, թե որևէ ան­հատ նման արարքի համար գոհունակություն կհայտնի։ Նույնիսկ քննելու հարց չէ, թե ովքեր ենք այդպես քվեարկել, դիակապտությանը հավասար մի բան է դրան գնահատական տալը։

Այնուամենայնիվ, Մ. Գրիգորյանին այսպես արագ հանձնելու փաստը, նկատի ունեմ միայն քաղաքական ենթատեքստը, ինչի՞ մասին է վկայում։

Եթե հիշում եք, ես վերջերս ելույթ ունեցա և ՀՀԿ-ին դիմե­լով՝ ասացի՝ ձեր շարքերը երե­րալու են, և փլուզվելու է ձեր քաղաքական ուժը։ Կարծում Եմ՝ սա դրա տրամաբանական ընթացքն է, մենք ականատես կլինենք նաև այլ իրավիճակ­ների, կլինեն քաղաքական ուժը լքողներ, կլինի հիասթա­փություն։ Նրանք հայտարա­րում էին, որ միասնական են, ամուր են, բայց ցանկացած մի թեթև քամի նրանց թուլացնե­լու է, և դա օրինաչափություն է, որովհետև նրանք են կեր­տել այս իրավիճակը։

Բայց տեղի ունեցածից զարմացած են անգամ նրա ամենամտերիմները, ազ­նի՞վ է արդյոք այդպես։

Կարծում եմ՝ զարմացած են անտրամաբանական, անչափ ագահության չափաբաժնից, որովհետև յուրաքանչյուրը գի­տակցելով, որ իր առջև կանգ­նած է մարդ, որը պատրաստ է ամեն ինչի և կենդանական բնազդներով է առաջնորդվում, միևնույն է, չեն հավատացել, որ հնարավոր է այս աստիճանի, որովհետև այդ երեխաների նամակները կամ շտապօգնության մեքենան զինվորից գողանալու փաստին ոչ մեկը չի կարող որևէ տրամաբանական բացատրություն գտնել։ Նրա մերձավորներին կարելի է հասկանալ, որովհետև չեն պատկե­րացրել այսպիսի անտրամա­բանական աստիճանի չափը։

Դա վերաբերում է նաև ամենամտերի՞մ մարդկանց։

Կարծում եմ՝ այո՛։ Ինչպես ՍԵյրան Սարոյանն ասաց՝ Մանվել Գրիգորյանի աջ ձեռքը չգիտեր, թե ձախն ինչ է անում։

Բայց եղավ մի պահ, երբ Գրիգորյանին պաշտպանող­ներ կային, ցույցեր եղան։

Խնդիրն այլ էր։ Երբ որ ասա­ցին, որ Մ. Գրիգորյանի մոտ զենք են հայտնաբերել, ես ժպտացի, ասացի՝ հետաքր­քիր կլիներ, որ տիկնիկ հայտ­նաբերեին, բնական է, որ զենք կհայտնաբերեին, քանի որ Մ. Գրիգորյանն է, բայց որևէ մե­կը հետագան չէր կարող պատ­կերացնել։ Բայց երբ որ եղավ ԱԱԾ տեսանյութը, դա ապշե­ցուցիչ էր բոլորի համար։ Որևէ սարսափ կինո չէր կարող սրա­նից ծանր լինել։

Նոր իշխանությունը պայ­քարում է կոռուպցիայի դեմ, պատերազմ է հայտարարել մի թևի, որը զինված է։

Դա փաստ է։ Ես ասում էի՝ զգույշ եղեք՝ գիտակցելով հենց սա։ Այսօր ազատության մեջ են շատ մարդիկ, որոնք սպասում են, որ իշխանությունը կամ հա­մապատասխան մարմինները ինչ-որ պահի գալու են նաև իրենց հետևից։ Հոկտեմբերի 27 տեսած ազգ ենք, պետք է զգույշ լինենք, մեր հասարա­կության և անվտանգության մարմինների առաջնահերթություններից պետք է լինի ապահովել Փաշինյանի, նրա մերձա­կա շրջապատի, Վանեցյանի անվտանգությունը, նրանք գտնվում են առաջին շարքում։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս