loader
«Ժամանակ». Արբակ Խաչատրյան․ Մոսկվան Ռոբերտ Քոչարյանին «չի փրկի»

«Ժամանակ». Արբակ Խաչատրյան․ Մոսկվան Ռոբերտ Քոչարյանին «չի փրկի»

«Ժամանակ»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա, Ռուսաստան)։

Ձեր կարծիքով` Մոսկվան կպաշտպանի՞ և Յանուկովիչի օրինակով ապաստան կտա՞ նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ես նախքան հեղափոխու­թյունը իմ հարցազրույցում ասել էի, որ Ռուսաստանի նա­խագահը մի քանի օրում կշնորհավորի տարբեր մարդ­կանց, և այդպես էլ Եղավ: Ժամանակներն ու իրողու­թյունները փոխվում են: Եթե չլինեին Սիրիան, Ուկրաինան, աշխարհաքաղաքական դժվարությունները, հնարա­վոր էր աջակցություն, բայց ես հիմա չեմ հավատում, որ նման բան լինի՝ Ռուսաստանի ին­չի՞ն է պետք աջակցել Քոչարյանին: Ուկրաինայում հե­ղաշրջումը այլ բնույթ ուներ, Հայաստանում ղեկավարու­թյան եկավ այն մարդկանց խումբը, որ չի թալանել։ Այս մարդիկ եկել են խաղաղ ճա­նապարհով ու չեն թալանել երկիրը: Ռոբերտին կամ մյու­սին աջակցելը Ռուսաստանի վրա ավելի ծանր կնստի, քան արհամարհելը՝ դա իմ կար­ծիքն է, ուստի չեմ կարծում, թե փրկի Մոսկվան:

Ես կուզենայի, որ Ռուսաս­տանը հասկանար իր չինով­նիկների սխալներն ու հանցա­գործությունները, որ կատար­վել է Հայաստանի նկատմամբ՝ ամեն ինչ Հայաստանից գնելը չի նշանակում, որ Հայաստանն ամբողջությամբ իրենն է, դա բումերանգի հարված է տալու:

Իսկ Մոսկվային, ըստ Ձեզ, չե՞ն մտահոգում այս բացահայտումները, չէ՞ որ կարող են հասնել նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտ­մանը, իսկ այդ ոճրագոր­ծության ետևում շատերը հենց Ռուսաստանին են տեսնում:

Ես կասկածում եմ, որ Մոսկվան միջամտություն ու­նենա այս հարցերում: Կաս­կածում եմ, որ Քոչարյանին աջակցեն, ի դեպ՝ նրա ամ­բողջ ընտանիքը այսօր ԱՄՆ-ում է, լավ է, չէ՞, Հայաստանում միլիարդներով թալանել ու ապրել ԱՄՆ-ում: Չեմ կար­ծում նաև, որ Քոչարյանը հույս ունի, որ Մոսկվան իրեն կաջակցի: Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի բացա­հայտմանը, ապա ըստ իս՝ շատ ավելի ներքին անուններ ի հայտ կգան, քան արտաքին հետաքրքրություններ:

Ինչ հնարավոր է՝ թալանել են Հայաստանից, գիտեինք, որ թալանել են, բայց որ այս մասշտաբի՝ ապշած եմ: Հիմա այդ սիստեմի մաքրման հար­ցում յուրաքանչյուրը պետք է աջակցություն ու ներդրում ունենա, ու պետք է ամեն ինչ մաքսիմալ այնպես անել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները չհետաքրքր­վեն, ու այդ ամենի հետևան­քով պատերազմի վտանգ չսկսվի: Այսօրվա կառավա­րությունը շատ լուրջ վտանգ­ների առջև է կանգնած:

Այո’, լեգիտիմ իշխանու­թյունը շատ մեծ դժվարու­թյունների առաջ է կանգ­նած, ինչպե՞ս անել, որ այս իշխանությունը երկար կյանք ունենա:

Իսկապես շատ դժվար է, ու ամենակարևորն այն է, որ յու­րաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվության չա­փը: Պաշտոնը ահռելի ծանր բեռ է: Մարդիկ կռվել էին ժա­մանակին ու եկել ուզում էին ազատ երկիր ստեղծել, բայց հենց իշխանության լծակներ ու փող տեսան` մենք բախվե­ցինք այս իրականությանը: Ամենակարևոր խնդիրը, ըստ իս, կադրերի պատրաստումն է: Իշխանությունը մեծ վտան­գի առաջ է, բայց անպատժելի մարդ չպետք է մնա երկրում: Կան և՛ ներքին, և՛ արտաքին դժվարություններ: Հայաստանում խաղաղ ճանապարհով փոփոխություն եղավ, հույս ու­նեմ՝ հետագա զարգացում­ներն էլ խաղաղ ընթացք կստանան: Նոր կառավարու­թյունը պետք է կարողանա դիմակայել թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերնե­րին, իսկ դա հեշտ չի լինելու, միայն կառավարության վրա թողնելը ճիշտ չէ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս