loader
«Ժամանակ»․ Արկադի Տեր-Թադևոսյան․ Ալիևը հենց այնպես չի խոսում․ Հայաստանը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի

«Ժամանակ»․ Արկադի Տեր-Թադևոսյան․ Ալիևը հենց այնպես չի խոսում․ Հայաստանը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Արցա­խի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Պարոն Տեր-Թադևոսյան, ինչ­պե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Երևանը և Զանգեզուրը գրավելու մասին: Կարծես թե այդ հայտարա­րությունը անարձագանք մնաց, ար­դյո՞ք չպետք է լիներ կոնկրետ արձա­գանք այս հայտարարությանը:

Ալիևը հասարակ մարդ չի, գիտեք` ինչ կրթություն է ստացել: Նա հենց այն­պես չի ասում, նա քայլ է անում` ստուգե­լու համար դրա արձագանքը: Նրան պետք էր քննադատել պետական մա­կարդակով, և հարցը պետք էր դարձնել միջազգային հնչեղության: Ի՞նչ իրա­վունք ունի մի երկրի նախագահը այդ­պես խոսելու: Մեր քաղաքագետները, միջազգայնագետները ջուր են ծեծում, մինչդեռ այս հարցն է բացվել, պետք է սրա մասին խոսեն: Կամ նրանք լուրջ չեն վերաբերվում Ալիևի հայտարարությանը: Իսկ իմ կարծիքով՝ Ալիևը չի կա­րող հենց այնպես խոսել:

Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է իրա­վիճակը պայթյունավտանգ:

Գիտեք, նույնիսկ ԱՄՆ հետախուզու­թյունն այդ մասին ասաց: Թվում է, թե նրանք գրագետ բան են ասում, բայց դա ռեալ չէ: Նախ՝ մենք ունենք գաղտնի ծրագրեր, գործողություններ, որոնց մասին չենք ուզում խոսել: Մենք ունենք բանակ, Ադրբեջանն էլ ունի բանակ, մեր բանակը մոնոբանակ է, մենք բոլորս հասկանում ենք իրար: Իսկ մեր թշնամու բանակում չկա համախմբում, նրանց մեջ կան տարաձայնություններ, թշնա­մական հարաբերություններ: Իրենք հատուկ ջոկատներով են կռվում, իրենց բանակը բանակ չէ: Նրանք ունեն զենք-զինամթերք, բայց դա նրանց համար թանգարան է: Նրանք այդ զենք-զինամթերքը, որ գնում են Իսրայելից, հայերի դեմ չէ միայն, որ պատրաստվում են օգ­տագործել. գիտեք, թե ով է Իսրայելի թշնամին: Ադրբեջանի և Իսրայելի թշնամին Իրանն է, Ադրբեջանի թշնամին՝ Հայաստանը: Ապրիլին էլ Ադրբեջանը չէր սպասում, որ այդպիսի կորուստ­ներով հետ կշպրտվեն:

2018-ին Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցողից հետո որ­քանո՞վ կարող է իրավիճակը սահ­մանին լարվել:

Ես մեկ բան կարող եմ ասել՝ այդ երկու պետություններից ոչինչ կախված չէ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս