loader
«Ժամանակ». Արման Մելիքյան․ Հայաստանի ազգային շահերին սպառնում էին ՀՀԿ-ի որդեգրած մոտեցումները, ոչ թե ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումները

«Ժամանակ». Արման Մելիքյան․ Հայաստանի ազգային շահերին սպառնում էին ՀՀԿ-ի որդեգրած մոտեցումները, ոչ թե ՆԱՏՕ-ի հռչակագրի ձևակերպումները

ՆԱՏՕ-ի հռչակագիրը մեր ազգա­յին շահերին սպառնացող ձևակերպումներ չի պարունակում: «Ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախկին նախա­րար Արման Մելիքյանը:

- Պարոն Մելիքյան, որքանո՞վ են հռչակագրում տեղ գտած ձևակերպումները բխում հայկական կողմի շահերից:

- ՆԱՏՕ-ի հռչակագիրը մեր ազգային շահերին սպառնացող ձևակերպումներ չի պարունակում: Մեր ազգային շահերի համար սպառնալիք էին ՀՀԿ-ական իշխանությունների որդեգրած բանակցային մոտեցումները, որոնք, ըստ էության, Հայաստանը ագրեսոր պետություն ճանաչելու համար առար­կայական նախադրյալներ էին ստեղ­ծել, և այդ նախադրյալներն իրենց առարկայական մարմնավորումն են գտել Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող խաղաղ կարգավորման բանաձևում: Նախկինում հայ բանակցողների կողմից թույլ տրված սխալ­ներն ուղղել է պետք, և դրա համար լի­արժեք հնարավորություններն այսօր դեռևս պահպանվում են:

- Կա՞ արդյոք վտանգ՝ խնդիրը կողմերից որևէ մեկի օգտին լուծե­լու գերապատվության առումով:

- Խնդիրն Ադրբեջանի կողմից առա­ջարկվող ծայրահեղական և անզիջում պահանջներին համապատասխան լու­ծելու հեռանկարն իրական է մնալու, եթե ՀՀ նոր իշխանությունները հստակ և թարմ նախաձեռնություններով հանդես չգան ու բեկում չմտցնեն ստեղծ­ված իրավիճակում: Ընդգծեմ նաև, որ դրա համար այնքան էլ շատ ժամանակ չունենք՝ օրվա իշխանություններն ըն­դամենը հաշված ամիսներ ունեն նոր բանակցային մարտավարությունն ու ռազմավարությունը մշակելու և գործի դնելու համար: Նաև կարևոր եմ հա­մարում այն բանի ընկալումը, որ ար­դյունավետ բանակցային ծրագրի մշակման ու գործարկման վրա ծախս­ված 5 մլն դոլարն ավելի մեծ ազդեցու­թյուն կարող է ունենալ ճակատային գծում հակառակորդի ռազմական ակ­տիվությունը զսպելու տեսանկյունից, քան զենքի գնման վրա ծախսված 500 մլն դոլարը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս