loader
«Ժամանակ». Արմեն Բադալյան. Վարչապետի հարցը կորոշեն արտաքին խաղացողները

«Ժամանակ». Արմեն Բադալյան. Վարչապետի հարցը կորոշեն արտաքին խաղացողները

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

- Պարոն Բադալյան, նա­խագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ, մաս­նակցել են նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամա­վորները: Ինչ եք կարծում՝ այս դաշինքը ի՞նչ դերկատարություն կարող է ունե­նալ առաջիկա կարևոր որո­շումների հարցում, գիտենք, որ ՀՀԿ-ն պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել, արդյոք անհ­րաժեշտ կլինի՞, որ ավելի լայն համաձայնության շրջանակներում այդ նախագահը նշանակվի:

- Կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքն այդ հարցում խորհր­դանշական դերակատարու­թյուն կունենա, կա գործընթաց, թե ինչպես պետք է ընտր­վի նախագահը, եթե համա­պատասխան ձայները չեն հե­րիքում՝ երկրորդ, երրորդ փուլ է լինում: Ուղղակի ՀՀԿ-ի հա­մար ցանկալի կլիներ, որ նա­խագահի հարցը միանգամից լուծվեր հենց առաջին փուլով ու մեծ ձայներով: Մեծ հաշվով, ԲՀԿ-ի մասնակցությունը զուտ խորհրդանշական բնույթ կունենա, ՀՀԿ-ի համար ցանկալի կլինի ավելի շատ ձայն ստա­նալ: Հեռու գնացող քայլեր ու մտքեր գտնելն այս պահին ճիշտ չէ:

- ՍԵրժ Սարգսյանը դեռ 2016 թվականի օգոստոսի 1-ին խոսում էր ազգային հա­մաձայնության կառավարու­թյան ձևավորման անհրա­ժեշտության մասին: Դրա մեջ «Ծառուկյան» դաշինքն իր ներդրումը կունենա՞, հատկապես երբ ապրիլյան հայտնի իրադարձություննե­րին Սարգսյանին լայն աջակցություն է անհրա­ժեշտ:

- Ազգային համաձայնության կառավարությունը զուտ պաշ­տոնների մեխանիկական բա­ժանում չէ. դա որոշակի սկզբունքներով ձևավորված կառավարություն է: Ազգային համաձայնության կառավա­րությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ խոշոր իրա­դարձություն է տեղի ունեցել, անհրաժեշտ է քաղաքական ուժերի թեկուզ կարճաժամ­կետ միավորումը ինչ-որ գոր­ծողություններ իրականացնե­լու համար: Իշխող քաղաքա­կան ուժը նման գաղափարները զուտ որպես PR է օգտա­գործում: Ասել, որ «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի դրան՝ այս պահին ես դեռևս չեմ կարող, դա կուսակցության որոշելիքն է: Բայց առաջին հերթին պետք է հասկանալ, ով է լինելու վարչապետ, ինչպիսի տնտեսական քաղաքականու­թյուն է իրականացնելու, ինչ­պիսի արտաքին և ներքին քաղաքականություն է իրակա­նացնելու, ինչ կառավարու­թյուն է ձևավորելու: Այդ դեպ­քում՝ խորհրդարանական ուժերը պետք է տեսնեն՝ արդյոք այդ կառավարության վարած քաղաքականությունը համա­հունչ է իրենց կուսակցական ծրագրերին, դրանից հետո հասկանան՝ կոալիցիայի մաս կկազմե՞ն, թե ոչ: Հիմա երկու նախարարություն տվեցին «Ծառուկյան» դաշինքին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն ունեն՝ դա մեխանիկական գործընթաց կլինի, ոչ թե ազգային համաձայնության կառավարություն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս