loader
«Ժամանակ». Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ

«Ժամանակ». Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ

Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը:

«Ժամանակ»-ի տեղեկություններով այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նկատենք, որ Գևորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ևս մեկ անգամ 2014 թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:

Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը կաս կկազմի նոր կառավարությանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս