loader
«Ժամանակ». Աշոտ Թավադյան. Հնարավոր է իրականացնել նաև թավշյա տնտեսական հեղափոխություն

«Ժամանակ». Աշոտ Թավադյան. Հնարավոր է իրականացնել նաև թավշյա տնտեսական հեղափոխություն

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

- Պարոն Թավադյան, ընտ­րություններին մասնակից քաղաքական ուժերն այս քարոզարշավի ընթացքում շատ են խոսում տնտեսա­կան հեղափոխություն իրա­կանացնելու մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:

Իհարկե, առաջնահերթ ֆի­նանսատնտեսական գործիք­ների անհրաժեշտություն կա, բայց տնտեսական հեղափոխության համար առաջնա­հերթ մի շարք խնդիրներ լուծ­ված են: Դրանցից են կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազումը, մենաշնորհային դաշտի կտրուկ նեղացումը և հավասար պայմանների ձևավորումը: Սրանք ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմաններ են դրված նպատակին հասնե­լու համար:

Հիմա շատ է բարձրաձայնվում, որ թեև այս նախապայ­մանները կան, բայց տնտեսու­թյան մեջ կտրուկ փոփոխու­թյուններ չեղան: Այո, չեղան, քանի որ տնտեսությունը դա իներցիոն համակարգ է: Իզուր չէ, որ բյուջեն էլ ստացավ իներցիոն անվանումը: Բայց մյուս տարի արդեն մենք կընտրենք էվոլյուցիոն զար­գացման ճանապարհը: Զար­գացումը հնարավորինս արագ տեղի կունենա: Առաջիկայում,
երբ կոռուպցիայի դեմ պայքա­րի ցուցանիշը կհրապարակ­վի, մենք կհայտնվենք կոռուպ­ցիայից մաքուր երկրների ցանկում, որտեղ նաև Վրաստանն է, մեր երկրի հնարավո­րությունները էապես կբարձրանան: Սրանք այն բավարար պայմաններն են, որպեսզի մենք կարողանանք թավշյա տնտեսական հեղափոխու­թյուն իրականացնել:

Երկրորդ խնդիրը կապված է հարկաբյուջետային քաղաքա­կանության հետ: Մեր դրամավարկային քաղաքականու­թյունում ևս էական փոփոխու­թյուններ են պետք, որոնք չկան առայժմ: Մենք վարում ենք թանկ փողերի քաղաքա­կանություն և ցածր գնաճի ժավանակ ունենք բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք, որը բերում է թանկ փողերի: Ժամանակը եկել է, որ Կենտրոնական բանկի մասին օրենքը փոփոխվի, հատկա­պես 16-րդ հոդվածը, որը դե ֆակտո բերում է նրան, որ ԿԲ-ն դառնում է անվերահսկելի, իսկ ԿԲ-ն պետք է լինի ան­կախ, բայց հաշվետու: Մեզ համար կարևորն այն է, որ առաջին հերթին, կայունու­թյուն ապահովելով՝ մենք կա­րողանանք ունենալ տնտեսա­կան զարգացման բարձր տեմպ և կառուցվածքային արդյունավետ փոփոխություն­ներ:

Մեզ համար հաջորդ ամենակարևոր կետը ներդրումներն են, որոնք պետք է կարողա­նանք ապահովել: Իհարկե, եթե մենք վարենք թանկ փողե­րի քաղաքականություն, մատ­չելի սարքենք մեր վարկերը, ապա ներդրողների հնարավո­րությունները կտրուկ կմեծա­նան: Կարևոր է նաև էժան էներգակիրների ներգրավու­մը: Էժան էներգակիրները հնարավորություն են տալիս երկրի մրցունակության մակարդակը բարձրացնել: Այդ հնարավորությունից պետք է օգտվեն և՛ գազ մատակարա­րողները, և՛ էլեկտրաէներգիա մատակարարողները: Նրանք պետք է հասկանան, որ բացի իրենց շահույթ ստանալուց, մենք պետք է զարկ տանք նա­և մեր երկրի տնտեսության զարգացմանը:

Ես կուզենայի ևս մեկ կետ առանձնացնել, քանի որ մենք փոքր տնտեսություն ունեցող երկիր ենք, մեր հիմնական նպատակն է մեր արտահան­ման ծավալների կտրուկ մե­ծացումը: Հատկապես արդյունաբերական արտադրանքի, որը իր մեջ պարունակում է ավելի բարձր ավելացված ար­ժեք:

Իհարկե, այլ խնդիրներ էլ կան, բիզնեսի ապահովագ­րության խնդիրը, որը նույն­պես պետք է լուծել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս