loader
«Ժամանակ». ԵԱՏՄ-ում Հայաստանի արտոնությունները կվերանան

«Ժամանակ». ԵԱՏՄ-ում Հայաստանի արտոնությունները կվերանան

Հայաստանը առաջիկայում կվավերացնի պայմանագիր, ըստ որի Ղրղզստանը ևս միանում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային միությանը: Այս պայմանագրով վերանայվում են անդամ պետությունների կողմից հավաքագրված մաքսատուրքերի ընդհանուր գումարից ստացվելիք գումարի մասնաբաժինները: Ըստ այդմ՝ եթե մինչև այժմ Հայաստանը ստանում էր հավաքված մաքսատուրքի 1,13 տոկոսը, ապա այսուհետ կստանա 1,22 տոկոսը: Այս բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մինչև 2018թ. Հայաստանն օգտվում էր որոշակի արտոնություններից և ավելի քիչ մաքսատուրք էր հավաքագրում: Հիմա այդ արտոնությունները վերացել են, ավելացել է մեր կողմից վճարվելիք գումարի չափը, հետևաբար ավելացվել է նաև ստացվելիք գումարը:

Թե որքան գումար ենք մենք մուծում ընդհանուր բյուջե և որքան ստանում այդտեղից՝ չի հրապարակայնացվում, և մենք այդպես էլ չգիտենք՝ Հայաստանն օգտվո՞ւմ է, թե՞ տուժում: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս