loader
«Ժամանակ». Ֆլեշ Բարսեղի սիրտը շատ փող է ուզում

«Ժամանակ». Ֆլեշ Բարսեղի սիրտը շատ փող է ուզում

Նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով ավելի հայտնի է Ֆլեշի Բարսեղ անունով, երեկ «ուրախալի» լուր է հայտնել հայ հանրությանը՝ ասելով, որ առաջիկայում բենզինի գները Հայաստանում թանկանալու են, քանի որ բենզինը միջազգային շուկայում թանկացել է:

Բենզինի միջազգային գին, որպես այդպիսին, գոյություն չունի, կա նավթի համաշխարհային գին, և ամեն երկիր ինքն է որոշում, թե բենզինի վրա ինչ չափով հարկ կիրառի, և ըստ այդմ էլ ձևավորվում է բենզինի գինը:

Հայաստանում բենզինի հարկումը չի փոխվել: Նավթի համաշխարհային գները ոչ միայն չեն աճել, այլև նվազել են, օրինակ՝ եթե հոկտեմբերին այն արժեր 85 դոլար, ապա հիմա 65 դոլար է մեկ բարելի դիմաց: Ռուսաստանում ևս բենզինը էժանանում է. հունվարին բենզինի մեծածախի գինը էժանացել է 19,1 տոկոսով: Բենզինը էժանացել է նաև բենզալցակայաններում, թեև ոչ այդ չափով:

Այսպիսով, պարզ է, որ Բարսեղ Բեգլարյանի սիրտը շատ փող է ուզում, և նա որոշել է դա աշխատել բենզինը թանկացնելու միջոցով»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս