loader
«Ժամանակ». Ֆյոդոր Լուկյանով․ Հայաստանում եկել է նոր լեգիտիմ իշխանություն, որն իրավիճակը վերահսկում է

«Ժամանակ». Ֆյոդոր Լուկյանով․ Հայաստանում եկել է նոր լեգիտիմ իշխանություն, որն իրավիճակը վերահսկում է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Ռու­սաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը։

- Կարծում եք, որ Հայաս­տանի նոր իշխանությունները կշա­րունակե՞ն նախկինների որդեգրած կուրսը։

- Կարծում եմ՝ այո, և ես չեմ տեսնում հիմքեր այդ կուրսը փոխելու համար։ Կարող է որոշակի սրբագրումներ լինեն, օրինակ, տնտեսական համագործակ­ցության առումով, եթե դա հնարավոր և անհրաժեշտ է։ Բայց հիմնականում և գլոբալ առումով, հատկապես անվտան­գության առումով որևէ փոփոխություն լինել չի կարող։

- Դուք գիտեք, որ Հայաստանի վար­չապետը հայտարարել է, որ ղարա­բաղյան բանակցություններում Ար­ցախի փոխարեն բանակցելու ման­դատ չունի, և առանց Ստեփանակերտի մասնակցության այդ բանակ­ցությունները չեն կարող լինել։ Ինչ­պե՞ս եք վերաբերվում այդ հայտա­րարություններին և արդյո՞ք նման հեռանկար տեսնում եք։

- Ես կարծում եմ, որ այդ հարցում փո­փոխություններ չեն լինի։ Հայաստանի կառավարության փոփոխությամբ այդ հարցում որևէ նոր բան չի եղել։ Հարավային Կովկասում իրավիճակը նույնն է, ուժերի դասավորությունը՝ ևս։ Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց պրակտիկ քաղաքականության մեջ այն իրատեսական չէ։

- Իսկ Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ առաջիկայում փոփո­խություն կանխատեսո՞ւմ եք։

- Ոչ, դրա համար հիմքեր չկան։

- Իսկ ռազմական սադրանքներ կամ ռազմական սցենարով խնդրի կար­գավորման փորձ առաջիկայում հնա­րավո՞ր է։

- Ոչ, ինչո՞ւ։ Մենք հիշում ենք՝ 2 տարի առաջ փորձ եղավ, որը ոչնչով չավարտ­վեց։ Այդ հարցում որևէ բան չի փոխվել։ Որոշակի մտահոգություն կար, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձու­թյունները կարող էին օգտագործվել, բայց, փառք Աստծո, ամեն ինչ կայունա­ցավ, Հայաստանում եկել է նոր լեգիտիմ իշխանություն, որն իրավիճակը վե­րահսկում է։ Իսկ մնացած ամեն ինչ, ինչ­պես եղել է նախկինում։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս