loader
«Ժամանակ». Գառնիկ Մարգարյան․ Կոչ եմ անում ուժայիններին անպայման վերադառնալ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը

«Ժամանակ». Գառնիկ Մարգարյան․ Կոչ եմ անում ուժայիններին անպայման վերադառնալ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Նորքի զինված խմբի գործով անցնող Գառնիկ Մարգարյանը։

Կարծում եք՝ Մարտի 1-ի գործը այս ընտրություննե­րից հետո նոր թափ կստա­նա՞, թե՞ այն արդեն հայտն­վել է լուսանցքում:

Չի հայտնվել լուսանցքում, պարզապես երբ Հայաստանը ամբողջ աշխարհի առաջ հայտնվել է լավագույն կար­գավիճակում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված, այս պայմաններում խոսել Մարտի մեկի լուսանցքում հայտնվելու մասին՝ անի­մաստ է և ճիշտ չէ: Տասնյակ մարդիկ Մարտի մեկով պա­տասխան են տալու, բայց ես կոչ եմ անում ուժայիններին անպայման վերադառնալ Հոկտեմբերի 27-ի բացահայտմա­նը: Մեր ազգի համար դա շատ կարևոր է, չէ՞ որ ազգը գլխատվել է:

Քոչարյանն այս օրերին հանդիպումներ է ունենում մարդ-կուսակցությունների ղեկավարների հետ, ի՞նչ հնարավորություններ կու­նենա արտահերթ ընտրու­թյուններում: Նա կարո՞ղ է լինել ընդդիմություն:

Վարչապետը շատ ճիշտ ճանապարհ է ընտրել: Եթե ու­զում ենք լինել ուժեղ, հասա­րակությունը առողջ լինի` պետք է լինի կայունություն: Իսկ կայունության համար հա­կառակորդներին չեն գլխա­տում, այլ բացատրում ու նստեցնում են սեղանի շուրջ ու ճանապարհ ցույց տալիս: Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանա­պարհ է ընտրել, բանակցու­թյունները ճիշտ ճանապարհ է, ես 25 տարի է՝ քաղաքականության մեջ եմ՝ 1994 թվականից ու միշտ դեմ եմ եղել նման մե­թոդներին... Դուք հիմա կարող եք ասել՝ բանդայում ինչպե՞ս հայտնվեցի, բայց ես բանդայի հետ կապ չունեմ, դա երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական պատվերն է: Ինձ նմաններին ցանկացել են մե­կուսացնել, որպեսզի անկաշկանդ լինեն: Փաշինյանի ընտ­րած ճանապարհը՝ երկխոսու­թյունը, ճիշտ է, ով կընդունի՝ բարի, ով ոչ՝ թող չընտրվի: Իմ մոտեցումն այդպիսին է, այդ ժամանակ օրենքը կգերակայի բոլորի նկատմամբ, օրենքի առաջ բոլորն են հավասար, ու բոլորը պետք է պատասխան տան:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս