loader
«Ժամանակ». Հայաստանը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին

«Ժամանակ». Հայաստանը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, և մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով. «Սա օկուպացիայի փաստը հաստատող ապացույց է: Հանձինս Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կառավարությունը ՀՀ ինքնիշխանությունը զիջել է ՌԴ-ին»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս