loader

«Ժամանակ». Հունան Պողոսյան․ Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոս­տիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հետ:

Ձեր նշանակումը մարզպե­տի պաշտոնում միանշանակ չի ընդունվել հասարակության ու սյունեցիների կողմից, անգամ ճանապարհ փակելով Ձեզ դի­մավորեցին: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա պաշտո­նավարումն այստեղ:

Գիտեք, այդ ճանապարհ փա­կելուն չեմ ուզում անդրադառնալ: Հայկական հյուրասիրության կա­նոններն ասում են՝ մարդուն դի­մավորում են աղուհացով: Իսկ ճանապարհ փակողների մասին խոսվեց, նշվեց՝ ովքեր են, դա թող մնա անցյալում, բայց ես պատ­րաստ եմ հանդիպել ցանկացածի հետ, կարևորը՝ ժողովուրդն ինձ նորմալ է ընդունել: Ես մասնակցել եմ Կապան քաղաքի տոնակա­տարությանը: Սեզ մոտ բոլոր քա­ղաքներն իրենց փայլուն ապա­գայով զարմացնելու են: Ինչ վե­րաբերում է մարզպետի պաշտո­նում աշխատանքների կազմա­կերպմանը, հունի մեջ կընկնենք մոտ օրերս: Կարծում եմ՝ բոլոր ուղ­ղություններով և վարչապետի հիմնական հանձնարարական­ների մասով կսկսենք մեր աշխա­տանքները:

Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ընտրությունը Ձեզ վրա կանգնեց:

Դուք կարծում եք, եթե մեկ ուրի­շը լիներ ուժային կառույցից, Դուք նույն հարցը չէի՞ք բարձրաձայնելու:

Օրինակ` ո՞վ: Վլադիմիր Գասպարյա՞նը:

Անուններ չեմ տալիս, ցանկա­ցած մեկը, ով ուժային կառույցում աշխատել է, այդ հարցերը չէի՞ն առաջանալու: Ուզում եմ նայել ձեր աչքերին ու ուղիղ ասել որ նա­խորդ ժամանակահատվածում, հանրային ոչ մի միջոցառման ժամանակ մենք մեզ վատ չենք պա­հել: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ ոս­տիկանությունը հարկադրանքի միջոց է կիրառել...

Դեպքերը շատ են, ինչո՞ւ եք մոռանում:

Չենք մոռանում: Ի վերջո, թավշյա հեղափոխության ժամանակ ոստիկանության դրսևորած վարքագիծը բոլորդ տեսաք: Ես իմ հրաժարականի խոսքում էլ շատ մանրամասն ասացի այդ մասին: Իմ հրաժարականի խոսքն ու այսօրվա նշանակումը, կարծես, տրամաբանական կապ ունեն: Ես հասկացա, որ ինձ իրոք կարճ դադար է պետք: Ես այդ պաշտոնում շուրջ 8 տարի պաշտոնավարել եմ, աշխատել եմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Թող փնովեն, քննադատեն՝ որպես հին ռեժիմի ներկայացուցիչ, բայց ես գիտեմ՝ ինչ ծանրաբեռնվածու­թյամբ ու պատասխանատվու­թյամբ Եմ աշխատել: Մեկ-երկու հանրային միջոցառման ժամա­նակ տեսել են, ցուցարարների առաջ, համազգեստով ու ուռ­ճացրել չգիտեմ՝ ի՞նչ են սարքել: Չեմ ուզում ծանր թեմաների մա­սին խոսել բայց դուք տեսել եք և ռադիկալիզմ, և կոշտ պայքար, իսկ վերջին պայքարը պսակվեց հաջողությամբ:

Այսինքն՝ եթե ոստիկանու­թյունն ավելի շուտ հրաժարվեր ռադիկալ մեթոդներից, հնա­րավոր էր՝ թավշյա հեղափո­խությունն ավելի շո՞ւտ տեղի ունենար:

Ես չգիտեմ, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Առանց որևէ լուրջ միջադեպի, առանց զո­հի, առանց արյունի եղավ իշխանափոխություն, իսկ ռադիկալ մի­ջոցների դիմել ես նկատի չունեի, որ ոստիկանությունն էր դիմում նման միջոցների:

Ինչո՞ւ են Ձեզ այդքան քննա­դատում այդ դեպքում:

Ինձ քննադատողների մեծ մասն անձնական պատճառներ ունի: Անձնական կենցաղային նկատի չունեմ: Ցանկացած քննադատություն պետք է լինի օբյեկտիվ: Իմ պարագայում չա­փազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի: Զարմանում եմ: Ես հրեշտակ չեմ, բայց...

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս