loader
«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թալանը թաքցնելու համար

«Ժամանակ». Կարեն Կարապետյանի թալանը թաքցնելու համար

Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարա­պետյանի գծած սխեմայի շրջա­նակում: Գաղտնիք չէ, որ Կարա­պետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», և գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրակա­նացված թալանը թաքցնելու համար:

Ըստ էներգետիկ փոր­ձագետների՝ եթե գազի գինը չթանկանար, իրական հնարա­վորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչև 30 դոլար հազար խորա­նարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապե­տյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողնե­րին ավելի էժան վաճառելու հնարավորությունը:

Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ բանակցում էր փոխվարչապետ, նախկինում «Արդշինինվեստ» բանկի կառավարիչ Մհեր Գրիգորյանը, ով տարբեր կապերով կապված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Կարեն Կա­րապետյանի հետ: Վերջինս
շատ լավ տեղեկացված է եղել այս սխեմայի գործարկումից, և հիմա արդեն պարզ է, որ Հայաստան-«Գազպրոմ» բանակցու­թյունները եղել են ձևական, իսկ արդյունքները՝ կանխորոշված։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս