loader
«Ժամանակ». «Մանտաժնիկը»՝ ՊԵԿ նախագահի տեղակալ

«Ժամանակ». «Մանտաժնիկը»՝ ՊԵԿ նախագահի տեղակալ

ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ։ Վերջինիս՝ ԱՄՆ-ում աշխատած տարիներին Արա Գաբրիելյանը նրա մոտ է աշխատել, օգնել մոնտաժային աշխատանքով։

Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։ Նա պետական ապարատում աշխատելու փորձ չունի, ոչ էլ մասնագետ է այն ոլորտի, որի կուրացիան իրականացնում է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս