loader
«Ժամանակ». «Մեր երկիրն անկախություն է կորցնում»

«Ժամանակ». «Մեր երկիրն անկախություն է կորցնում»

ՀՀ կալանավայրերի վարչու­թյան նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով՝ Հայաստանում ձևավորվել է մի իրա­վիճակ, երբ անհրաժեշտ է ուժե­րը համախմբել ու միասնական պայքարել: Նախկին քաղբանտարկյալն առաջարկում է իր մոտեցումը. «Եկեք Մարտի 1-ին, գարնան առաջին օրը Ազա­տության հրապարակում՝ առանց կուսակցական խաղի, որպես հայ մարդ հավաքվենք: Ես ասում եմ՝ կա՞ Հայաստանում մի տղամարդ, որ գիտակցում է, որ մեր երկիրն անկախություն է կորցնում, մարդիկ իրենց օջախ­ներից փախչում են: Ես չեմ ասում՝ ոչ զենք, ոչ դագանակ, ոչ կռիվ, ոչ էլ մարդ սպանել: Ես դեմ եմ մարդ սպանելուն, այն էլ՝ հայ մարդ: Եթե չի ստացվում ոչ ընտրություններով, ոչ թանկացումների շուրջ հավաքվենք, միակ լավ ձևը սա է: Մի կողմից Ժիրայրն է կոչ անում, մյուս կող­մից՝ մեկ ուրիշն ասում է՝ ժի­րայրն իրեն Լենինի տեղն է դրել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս